Երիտասարդ հերոսներ և անակնկալ սենսացիաներ․ մեկնարկել է Չեմպիոնների լիգայի 2025/26 մրցաշրջանը
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Հուլիսի 8-ին մեկնարկեց Չեմպիոնների լիգայի 2025/26 մրցաշրջանի առաջին որակավորման փուլը, և արդեն առաջին խաղային օրը ֆուտբոլասերները ականատես եղան պատմական իրադարձությունների ու շլացուցիչ սենսացիաների։ Երեքշաբթի կայացած 10 խաղերում խփվել է 20 գոլ, իսկ գլխավոր թեմաներն էին Ղազախստանից մի պատանի հարձակվողի հերոսական ելույթն ու Գիբրալթարի ակումբի արտագնա հաղթանակը։
Օրվա պատմությունը՝ Դաստան Սատպաև
16-ամյա Դաստան Սատպաևը ոչ միայն իր նորամուտը ունեցավ Չեմպիոնների լիգայում, այլև խփեց կարևորագույն գոլը «Օլիմպիա Լյուբլյանայի» դարպասը։ 59-րդ րոպեին խփված գոլը դարձավ մրցաշարի առաջինն ու պատմականը՝ նա դարձավ ամենաերիտասարդ ղազախստանցին, ով գոլ է խփել ՉԼ-ում, և երկրորդ ամենաերիտասարդը՝ որակավորման փուլերի պատմության մեջ։
Օրվա սենսացիան
«Լինքոլնը» Գիբրալթարից հաղթանակ տարավ Ֆարերյան կղզիների «Վիկինգուրի» նկատմամբ՝ 3:2։ Հյուրերի կազմում դուբլ գրանցեց Բեռնարդո Լոպեսը, իսկ Տջայ Դե Բարը արդյունավետ իրացրեց 11-մետրանոցը։
Նվազագույն առավելություն ու կռիվ մինչև վերջ
«Նոա»-ն, իր նորամուտային հանդիպումով ՉԼ-ում, հաղթեց «Բուդուչնոստին»՝ 1:0։ Նվազագույն հաշվով հաղթանակներ տարան նաև ֆիննական «ԿուՊՍ»-ը, ալբանական «Էգնատիան», կոսովյան «Դրիտան» և լատվիական «ՌՖՇ»-ը։
Ֆավորիտների վստահ ելույթները
Շվեդական «Մալմյոն» հաղթեց վրացական «Իբերիա 1999»-ին՝ 3:1։ Բոսնիական «Զրինյսկին» հաղթանակ տարավ Սան Մարինոյի «Վիրտուսի» նկատմամբ՝ 2:0։
Անգոլ խաղ Ուելսում ու սպասում նոր հանդիպումների
Ուելսում «Նյու Սեյնթսը» և մակեդոնական «Շկենդիան» ավարտեցին հանդիպումը՝ 0:0։
Հուլիսի 9-ին մեզ սպասում են ևս 4 հանդիպումներ, այդ թվում՝ «Լուդոգորեցի» և Մինսկի «Դինամոյի» բախումը։
Չեմպիոնների Լիգա 2025/26. Առաջին օրվա բոլոր արդյունքները
• ԿուՊՍ (Ֆինլանդիա) – Միլսամի Օրհեյ (Մոլդովա) 1:0
Գոլ՝ Օտտո Ռուոպի (73)
• Նոա (Հայաստան) – Բուդուչնոստ Պոդգորիցա (Չեռնոգորիա) 1:0
Գոլ՝ Իմրան Ուլադ Օմար (69)
• Իբերիա 1999 (Վրաստան) – Մալմյո ՖՖ (Շվեդիա) 1:3
Իբերիայի գոլ՝ Անես Ռուսևիչ (86)
Մալմյոյի գոլեր՝ Բուսանելիո (8), Հյուգո Բոլին (58), Տահա Ալի (70)
• Լևադիա Տալլին (Էստոնիա) – ՌՖՇ Ռիգա (Լատվիա) 0:1
Գոլ՝ Ստեֆան Պարվիչ (56, 11 մ)
• Օլիմպիա Լյուբլյանա (Սլովենիա) – Կայրաթ Ալմաթի (Ղազախստան) 1:1
Օլիմպիայի գոլ՝ Կոշտա Պինտու (66)
Կայրաթի գոլ՝ Դաստան Սատպաև (59)
• Վիկինգուր Գյոտա (Ֆարերյան կղզիներ) – Լինքոլն Ռեդ Իմփս (Ջիբրալթար) 2:3
Վիկինգուրի գոլեր՝ Յակուպ Յոհանսեն (28), Սյոլվի Վաթնհամար (45+4, 11 մ)
Լինքոլնի գոլեր՝ Բերնարդո Լոպես (19, 31), Տջայ Դե Բար (38, 11 մ)
• Դրիտա Գյիլան (Կոսովո) – Դյուդելանժ (Լյուքսեմբուրգ) 1:0
Գոլ՝ Արբ Մանայ (74)
• Նյու Սեյնթս (Ուելս) – Շկենդիա 79 Տետովո (Հյուսիսային Մակեդոնիա) 0:0
• Վիրտուս Ակուավիվա (Սան Մարինո) – Զրինսկի Մոստար (Բոսնիա և Հերցեգովինա) 0:2
Գոլեր՝ Նեմանյա Բիլբիա (45, 11 մ; 79)
• Էգնատիա Ռոգոձինե (Ալբանիա) – Բրեյդաբլիկ Կոուպավոգյուրլ (Իսլանդիա) 1:0
Գոլ՝ Իլդի Գրուդա (90+2)
Հուլիսի 9-ին կմղվեն ևս 4 որակավորման հանդիպումներ՝
• Ժալգիրիս Վիլնյուս (Լիտվա) – Համրուն Սփարթանս (Մալթա)
• Լուդոգորեց Ռազգրադ (Բուլղարիա) – Դինամո Մինսկ (Բելառուս)
• Շելբորն Դուբլին (Իռլանդիա) – Լինֆիլդ Բելֆաստ (Հյուսիսային Իռլանդիա)
• ՖԿՍԲ (Ստյաուա) (Ռումինիա) – Ինտեր Դ’Էսկալդես (Անդորրա)
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0