Երիտասարդ հայ ըմբիշները 10 մեդալ են նվաճել Գեորգ Լուրիխի անվան մրցաշարում
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Հոկտեմբերի 17-ից 19-ը Էստոնիայի Ռակվերե քաղաքում անցկացվել է Գեորգ Լուրիխի անվան հունահռոմեական ըմբշամարտի միջազգային մրցաշարը՝ մինչև 13, 15 և 17 տարեկան պատանիների համար։
Մրցաշարին մասնակցել են 23 երկրների մարզիկներ՝ Էստոնիայից, Լատվիայից, Լիտվայից, Ֆինլանդիայից, Շվեդիայից, Նորվեգիայից, Դանիայից, Լեհաստանից, Ուկրաինայից, Մոլդովայից, Ռումինիայից, Հունգարիայից, Իտալիայից, Իսպանիայից, Ֆրանսիայից, Գերմանիայից, Թուրքիայից, Վրաստանից, Հայաստան, Ադրբեջանից, Ուզբեկստանից, Ղրղզստանից և ԱՄՆ-ից։
Հայ ըմբիշները հանդես են եկել բոլոր երեք տարիքային խմբերում և ընդհանուր առմամբ նվաճել 10 մեդալ՝ 2 ոսկե, 2 արծաթե և 6 բրոնզե։ Հետաքրքիր է, որ որոշ մարզիկներ հանդես են եկել միանգամից երկու տարիքային խմբում։ Օրինակ՝ Նարեկ Ալեքյանը մինչև 15 տարեկանների կարգում նվաճել է արծաթե մեդալ՝ զիջելով իր հայրենակցին՝ Վարդան Սահակյանին, իսկ մինչև 17 տարեկանների խմբում դարձել է մրցաշարի չեմպիոն։
Հայ ըմբիշների արդյունքները՝ Էստոնիայում կայացած մրցաշարում
U-17
Ոսկե մեդալ․
Նարեկ Ալեքյան (48 կգ)
Արծաթե մեդալ․
Վազգեն Մնացականյան (60 կգ)
Բրոնզե մեդալ․
Արամ Սարգսյան (71 կգ)
U-15
Ոսկե մեդալ․
Վարդան Սահակյան (48 կգ)
Արծաթե մեդալ․
Նարեկ Ալեքյան (48 կգ)
Բրոնզե մեդալ․
Մամրիկ Նազարյան (52 կգ)
Արամ Սարգսյան (75 կգ)
Գոր Խաչատրյան (85 կգ)
U-13
Բրոնզե մեդալ․
Արիս Գալստյան (26 կգ)
Նարեկ Մկրտչյան (41 կգ)
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0