Հայաստանի պատանեկան հավաքականը կներկայանա ձյուդոյի մինչև 17 տարեկանների Եվրոպայի առաջնությունում 2025-ին
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Հունիսի 26-ից 28-ը Հյուսիսային Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպիեում կանցկացվի ձյուդոյի Եվրոպայի առաջնությունը մինչև 17 տարեկան պատանիների (U17) համար։ Մրցումներին կմասնակցի նաև Հայաստանի պատանեկան հավաքականը։
Հայաստանի հավաքականի կազմը հետևյալն է․
50 կգ — Նարեկ Դավթյան
55 կգ — Շավարշ Նահապետյան
60 կգ — Խաչատուր Ջանգիրյան
66 կգ — Գարիկ Մալխասյան
66 կգ — Հակոբ Ումրշադյան
73 կգ — Գոռ Գալստյան
73 կգ — Տիգրան Սարուխանյան
Բացի հիմնական հավաքականից, մրցաշարին հանդես կգան նաև սփյուռքի ներկայացուցիչներ, ովքեր ներկայացված են այլ երկրների դրոշի ներքո․
Վիկտորիա Գրիգորյան (44 կգ) — Բելգիա
Աննա Արզումանյան (44 կգ) — Էստոնիա
Արտակ Արզումանյան (60 կգ) — Էստոնիա
Արթուր Սարգսյան (55 կգ) — Ռուսաստան
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0