Հայաստանի Մ19 հավաքականը ավարտեց ԵՎՐՈ-2026-ի ընտրական փուլը՝ պարտությամբ Կոսովոյից
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Հայաստանի մինչև 19 տարեկանների հավաքականը անցկացրեց Եվրոպայի 2026 թվականի առաջնության ընտրական փուլի իր վերջին հանդիպումը՝ 0:3 հաշվով պարտվելով Կոսովոյի թիմին։
Միշա Ժորկայեֆի սաները Նորվեգիայում կայացած մրցաշարը ավարտեցին առանց միավորների և առանց խփած գնդակի՝ պարտվելով բոլոր երեք հանդիպումներում․
0:7՝ Գերմանիային,
0:4՝ Նորվեգիային,
0:3՝ Կոսովոյին։
Խմբի 12-ի վերջնական մրցաշարային աղյուսակը՝
Գերմանիա — 9 միավոր
Նորվեգիա — 6
Կոսովո — 3
Հայաստան — 0
Չնայած անհաջող արդյունքներին՝ թիմը շարունակելու է հանդես գալ միջազգային ասպարեզում․ արդեն հաջորդ տարի Հայաստանի Մ19 հավաքականը կմասնակցի Լիգա B-ին, որտեղ նրան կհանդիպեն ավելի համարժեք ուժի մրցակիցներ։
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0