Հայաստանի Մ19 երիտասարդական հավաքականը ժամանել է Նորվեգիա՝ մասնակցելու ԵՎՐՈ-19-ի որակավորման փուլին
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Հոկտեմբերի 7-ին Հայաստանի մինչև 19 տարեկանների հավաքականը ժամանել է Նորվեգիա, որտեղ կմասնակցի Եվրոպայի առաջնության (ԵՎՐՈ-19) ընտրական մինի-տուրնիրին։ Միշա Ջորկաեֆի սաները արդեն վաղը՝ հոկտեմբերի 8-ին, կանցկացնեն իրենց առաջին հանդիպումը Գերմանիայի հասակակիցների դեմ։
Մրցաշարը կանցկացվի հոկտեմբերի 8-ից 14-ը։ Որակավորման շրջանակում Հայաստանի հավաքականը կանցկացնի երեք հանդիպում՝ Գերմանիայի, Նորվեգիայի և Կոսովոյի դեմ։
Հայաստանի Մ19 հավաքականի հանդիպումների ժամանակացույցը՝
8 հոկտեմբեր — Հայաստան U19 vs Գերմանիա U19 / 19:00
11 հոկտեմբեր — Նորվեգիա U19 vs Հայաստան U19 / 13:00
14 հոկտեմբեր — Կոսովո U19 vs Հայաստան U19 / 17:00
Գլխավոր մարզիչ Միշա Ջորկաեֆը մրցաշարին մասնակցելու համար հրավիրել է 27 ֆուտբոլիստ։
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0