Հայաստանի մինչև 17 տարեկանների հավաքականը պարտվեց Հյուսիսային Իռլանդիային ԵՎՐՈ-17-ի ընտրական փուլի մեկնարկային խաղում
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Հայաստանի մինչև 17 տարեկանների հավաքականը ԵՎՐՈ-2026-ի ընտրական փուլի մեկնարկը սկսեց պարտությամբ՝ 1:2 հաշվով զիջելով Հյուսիսային Իռլանդիայի թիմին։ Հայաստանի միակ գոլը խփեց իսպանական Բոադիլյա ակադեմիան ներկայացնող Արմեն Ղազարյանը։
Հաջորդ հանդիպումը մեր թիմը կանցկացնի հոկտեմբերի 31-ին՝ Ֆինլանդիայի դեմ, որը առաջին տուրում 0:1 հաշվով պարտվել էր Կիպրոսին։
Հիշեցնենք, որ 11-րդ խմբի մինի-տուրնիրը անցկացվում է Կիպրոսում, որտեղ Հայաստանը, Կիպրոսը, Հյուսիսային Իռլանդիան և Ֆինլանդիան պայքարում են ԵՎՐՈ-2026-ի (մինչև 17 տարեկաններ) ընտրական փուլի A լիգայի ուղեգրի համար։
Խմբում առաջին և երկրորդ տեղերը կշարունակեն ելույթը A լիգայում, իսկ երրորդ և չորրորդ տեղերը՝ B լիգայում։
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0