Հայաստանի Մ17 երիտասարդական հավաքականը պարտվեց Հունաստանին ընկերական հանդիպմանը
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Հայաստանի Մ17 երիտասարդական հավաքականը սեպտեմբերի 16-ին Երևանում անցկացրեց ընկերական խաղ Հունաստանի հասակակիցների դեմ և պարտվեց՝ 1:3 հաշվով։
Հայկական թիմի միակ գոլը խփեց Երևանի «Փյունիկի» սան Անդրանիկ Երվանդյանը, որը աչքի ընկավ հեռահար ուժգին հարվածով։ Երվանդյանի համար այս գոլը արդեն չորրորդն էր վերջին երեք հանդիպումներում Մ17 հավաքականի կազմում, բացի այդ նրա հաշվին կա նաև 3 գոլային փոխանցում։
ՏԵՍԱՆՅՈՒԹ․
Երկրորդ հանդիպումը Հայաստանի և Հունաստանի միջև կայանալու է սեպտեմբերի 18-ին։ Այս ընկերական հանդիպումները Մ17 Եվրոպայի առաջնության որակավորման փուլին նախապատրաստության մասն են կազմում։
Հայաստանի հավաքականը խաղալու է մի խմբում Ֆինլանդիայի, Հյուսիսային Իռլանդիայի և Կիպրոսի հավաքականների հետ։ Մրցաշարը կանցկացվի Կիպրոսում հոկտեմբերի 28-ից նոյեմբերի 3-ը։
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0