Կաբինթիլի ՖԿ (U14) երիտասարդական թիմը կժամանի Երևան
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Սեպտեմբերի 6-ին Հայաստան մայրաքաղաք կժամանի իռլանդական Կաբինթիլի ՖԿ ակումբի (U14) երիտասարդական թիմը՝ տեղի թիմերի հետ մի շարք ընկերական հանդիպումներ անցկացնելու համար։
Ինչպես նշվում է ակումբի պաշտոնական էջում, պատանի ֆուտբոլիստները մեծ ջանասիրությամբ պատրաստվում են «իրենց կյանքի ճանապարհորդությանը դեպի Հայաստան»։ Ճանապարհորդությանը կմասնակցեն 14 խաղացող և մարզչական շտաբը։ Բացի հայ հասակակիցների հետ խաղերից, հյուրերը կայցելեն նաև սեպտեմբերին Երևանում կայանալիք գլխավոր ֆուտբոլային հանդիպմանը։
Սեպտեմբերի 9-ին Կաբինթիլի ՖԿ-ի U14 ամբողջ կազմը կլինի Հայաստան–Իռլանդիա խաղի հանդիսատես, որը տեղի կունենա Աշխարհի առաջնության–2026 որակավորման խմբի F երկրորդ տուրի շրջանակում։ Հանդիպման սկիզբը՝ Երևանի ժամանակով 20։00-ին։
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0