SPORTARAN
Հայկական սպորտային նորություններ

«Ինքս ինձ վերջին աղբն եմ զգում». Նաիր Տիկնիզյանը կոշտ հայտարարություն է արել խաղից հետո


«Ինքս ինձ վերջին աղբն եմ զգում». Նաիր Տիկնիզյանը կոշտ հայտարարություն է արել խաղից հետո
Ֆուտբոլ 💬 Comment

Մոսկվայի «Լոկոմոտիվի» կիսապաշտպան և Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստ Նաիր Տիկնիզյանը հուզական հարցազրույց է տվել ՌՊԼ-ի 29-րդ տուրի «ՑՍԿԱ»-ի դեմ խաղից հետո, որում նա կրկին մնացել է պահեստայինների նստարանին։

Ֆուտբոլիստը արդեն երրորդ խաղն անընդմեջ խաղադաշտ դուրս չի գալիս, թեև վնասվածք չունի և հայտավորված է։ Նման իրավիճակ է նաև Հայաստանի հավաքականի մեկ այլ խաղացող՝ Էդգար Սևիկյանի դեպքում։

Խաղից հետո Տիկնիզյանը չկարողացավ զսպել զգացմունքները և հստակ հասկացրեց, որ մտադիր է հեռանալ ակումբից մրցաշրջանի ավարտից հետո.

«Ինքս ինձ վերջին աղբն եմ զգում ու ուզում եմ փոփոխություններ այս ամռանը։ Պետք է արժանապատվորեն ընդունել սա և առաջ շարժվել։ Մրցաշրջանից հետո զրույց կունենամ ղեկավարության հետ ու կպահանջեմ ինձ ազատել։ Չորս տարում ոչինչ չկարողացա հաղթել։ Ակումբը ինձ ավելին տվեց, քան ես՝ նրան։ Դժվար է մեկ տարի լռել ու ձևացնել, թե ոչինչ չի կատարվում։ Ցավալի է, երբ ինչ-որ մեկի համար կռվել ես, իսկ հետո դարձել թիմից մերժված մարդ», — ասել է Տիկնիզյանը։

Նա նաև անդրադարձել է մամուլում շրջանառվող լուրերին՝ եվրոպական ակումբներ հնարավոր տեղափոխության վերաբերյալ.

«Ի՞նչ Եվրոպա, ի՞նչ "Սևիլիա"։ Ծիծաղում եմ նման բան կարդալիս։ Կարելի է շատ աշխատել մարզասրահում, անհատապես պատրաստվել, բայց առանց խաղային պրակտիկայի ֆուտբոլիստը՝ ֆուտբոլիստ չէ։ Նեղացած չեմ, բայց ամռանը պահանջելու եմ փոփոխություններ։ Պարզապես պետք է առաջ գնալ»։

Այս մրցաշրջանում Տիկնիզյանը մասնակցել է բոլոր մրցաշարերում 33 խաղի, խփել է 2 գոլ և կատարել 2 գոլային փոխանցում։

Տիկնիզյանի պայմանագիրը «Լոկոմոտիվի» հետ գործում է մինչև 2026 թ․ ամառ, իսկ Էդգար Սևիկյանը վարձավճարով հանդես է գալիս մոսկովյան ակումբում և ամռանը վերադառնալու է հունգարական «Ֆերենցվարոշ»։


Telegram Sportaran

Քննարկեք նորությունները!

Անցնել մեկնաբանություններին ↓

Comments

0

Comment

Մենք սոցիալական ցանցերում

Sportaran.com

Արտաշատ, Հայաստան

+79773129879

vahe717@gmail.com

Ընկերության մասին

Sportaran.com – ձեր հուսալի աղբյուրը Հայաստանի և աշխարհի սպորտային նորությունների համար։ Մենք ամեն օր լուսաբանում ենք ֆուտբոլի, բասկետբոլի, թենիսի, բռնցքամարտի, ըմբշամարտի, ծանրամարտի և այլ սպորտաձևերի կարևոր իրադարձությունները։ Բացառիկ հարցազրույցներ, վերլուծություններ, խաղերի արդյունքներ, ինչպես նաև թարմ ակնարկներ և ռեպորտաժներ՝ այս ամենը դուք կգտնեք մեր կայքում։ Մնացեք մեզ հետ՝ տեղեկացված լինելու համար ամենակարևոր իրադարձությունների վերաբերյալ։

Կայքից նյութերի օգտագործումը թույլատրվում է միայն ակտիվ հղումով։

© 2026 sportaran.comԲոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի հեղինակ՝ Վահե Հակոբյան։