SPORTARAN
Հայկական սպորտային նորություններ

World Boxing-ը ընդլայնվում է․ կազմակերպությունը արդեն ունի 152 անդամ երկիր, իսկ Հայաստանը դեռևս նրանց թվում չէ


World Boxing-ը ընդլայնվում է․ կազմակերպությունը արդեն ունի 152 անդամ երկիր, իսկ Հայաստանը դեռևս նրանց թվում չէ
Բռնցքամարտ 💬 Comment

Դեկտեմբերի 16-ին օլիմպիական որակավորման համար պատասխանատու World Boxing կազմակերպությանը միացան ևս 15 ազգային ֆեդերացիաներ։ Այդպիսով համաշխարհային ֆեդերացիայի անդամ երկրների ընդհանուր թիվը հասավ 152-ի։

Նոր անդամների թվում են՝ Բահրեյնը, Բանգլադեշը, Էսվատինին, Գայանան, Լեսոտոն, Լյուքսեմբուրգը, Մալթան, Մարոկկոն, Նիգերը, Պուերտո Ռիկոն, Սերբիան, Սեյշելյան կղզիները, Տոգոն և Թունիսը։
Միևնույն ժամանակ Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան նրանց թվում դեռևս չկա։

Страны в World Boxing

Պաշտոնական տեղեկատվության համաձայն՝ World Boxing-ի Գործադիր խորհուրդը հաստատել է 15 ազգային ֆեդերացիաների անդամակցության հայտերը՝ Endorsed Member կարգավիճակով։ Այս կարգավիճակը հնարավորություն է տալիս երկրներին մասնակցել World Boxing-ի հովանու ներքո անցկացվող մրցաշարերին, սակայն նրանք չունեն քվեարկության իրավունք 2026 թվականի Կոնգրեսում, քանի որ չեն հանդիսանում Full Member։

Լիիրավ անդամի կարգավիճակը կարող է շնորհվել միայն World Boxing-ի Կոնգրեսի կողմից, որը կազմակերպության բարձրագույն ղեկավար մարմինն է։ Նոր ֆեդերացիաների հայտերի վերջնական քվեարկությունը տեղի կունենա 2026 թվականի Կոնգրեսում։ Հաստատվելու դեպքում նրանք կկարողանան քվեարկել արդեն 2027 թվականի Կոնգրեսում և հետագայում։

World Boxing-ը հիմնադրվել է 2023 թվականի ապրիլին՝ օլիմպիական շարժման շրջանակում բռնցքամարտի պահպանումն ապահովելու նպատակով։ 2024 թվականի մայիսին կազմակերպությունը անցկացրել է առաջին պաշտոնական հանդիպումը ՄՕԿ-ի հետ, իսկ 2025 թվականի փետրվարի 25-ին ստացել է Միջազգային օլիմպիական կոմիտեի ժամանակավոր ճանաչումը՝ որպես բռնցքամարտը համաշխարհային մակարդակով կառավարող միջազգային ֆեդերացիա Օլիմպիական շարժման շրջանակում։

Ներկայումս Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան ներկայացված է բացառապես IBA-ում և մասնակցել է IBA-2025 աշխարհի առաջնությանը, որը կայացել է Դուբայում։ Այդ մրցաշարին մասնակցել են նաև World Boxing-ի անդամ երկրներ՝ մասնավորապես Ղազախստանը, Ուզբեկստանը, Վրաստանը և այլք։

Հայաստանի բացակայությունը World Boxing-ում հարցեր է առաջացնում, քանի որ հենց այս կազմակերպությունն է պատասխանատու օլիմպիական որակավորման համար։ Եթե ներկայիս իրավիճակը պահպանվի, կա ռիսկ, որ հայ բռնցքամարտիկները կարող են զրկվել 2028 թվականի Լոս Անջելեսի Օլիմպիական խաղերին մասնակցելու հնարավորությունից։ Միևնույն ժամանակ World Boxing-ին միանալու համար ժամանակը դեռևս կա։


Telegram Sportaran

Քննարկեք նորությունները!

Անցնել մեկնաբանություններին ↓

Comments

0

Comment

Մենք սոցիալական ցանցերում

Sportaran.com

Արտաշատ, Հայաստան

+79773129879

vahe717@gmail.com

Ընկերության մասին

Sportaran.com – ձեր հուսալի աղբյուրը Հայաստանի և աշխարհի սպորտային նորությունների համար։ Մենք ամեն օր լուսաբանում ենք ֆուտբոլի, բասկետբոլի, թենիսի, բռնցքամարտի, ըմբշամարտի, ծանրամարտի և այլ սպորտաձևերի կարևոր իրադարձությունները։ Բացառիկ հարցազրույցներ, վերլուծություններ, խաղերի արդյունքներ, ինչպես նաև թարմ ակնարկներ և ռեպորտաժներ՝ այս ամենը դուք կգտնեք մեր կայքում։ Մնացեք մեզ հետ՝ տեղեկացված լինելու համար ամենակարևոր իրադարձությունների վերաբերյալ։

Կայքից նյութերի օգտագործումը թույլատրվում է միայն ակտիվ հղումով։

© 2026 sportaran.comԲոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի հեղինակ՝ Վահե Հակոբյան։