Եվրոպայի մինչև 23 տարեկանների ազատ ոճի ըմբշամարտի առաջնության երկրորդ օրը
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Մարտի 10-ին մինչև 23 տարեկանների ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում կկայանա մրցումների երկրորդ օրը։ Մենամարտերը կմեկնարկեն Մոսկվայի ժամանակով 12:30-ին (Երևանի ժամանակով՝ 13:30-ին)։
Այսօր պայքարի մեջ կմտնեն Հայաստանի հավաքականի հինգ ներկայացուցիչներ։
61 կգ — Լևիկ Միքայելյան (գործող չեմպիոն)
1/8 եզրափակչում նրա մրցակիցը կլինի Վասիլե Մարչուն (Մոլդովա)։
74 կգ — Գրիգոր Չոլաքյան
1/8 եզրափակչում կմրցի Ռաուլ Կասոյի (Իտալիա) հետ։
86 կգ — Ռազմիկ Եփրեմյան
Առաջին մենամարտը կանցկացնի Վլադիմիր Պլիևի (Իսրայել) դեմ։
92 կգ — Կնյազ Իբոյան (գործող փոխչեմպիոն)
1/8 եզրափակչում նրա մրցակիցը կլինի Եգոր Խորոխը (Ուկրաինա)։
125 կգ — Խաչատուր Խաչատրյան (գործող բրոնզե մեդալակիր)
1/8 եզրափակչում կմրցի Էմիլ Թիլի (Գերմանիա) հետ։
Այսօր նաև սփոփիչ փուլում հանդես կգան՝
57 կգ — Արման Հարությունյան
70 կգ — Դավիթ Մարգարյան
Մրցումների երեկոյան հատվածում բրոնզե մեդալի համար կպայքարի՝
65 կգ — Արման Մուսիկյան
Երկրորդ օրվա գոտեմարտերը կսահմանեն մինչև 23 տարեկանների Եվրոպայի առաջնության մի շարք քաշային կարգերի եզրափակիչների մասնակիցներին և մեդալակիրներին։
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0