SPORTARAN
Հայկական սպորտային նորություններ

Contender Series 2025-ի երկրորդ շաբաթը․ հինգ մարտիկներ պայմանագիր ստորագրեցին UFC-ի հետ


Contender Series 2025-ի երկրորդ շաբաթը․ հինգ մարտիկներ պայմանագիր ստորագրեցին UFC-ի հետ Photo: UFC (Josh Hokit vs Guilherme Uriel)
MMA 💬 Comment

Օգոստոսի 20-ին Լաս Վեգասում կայացավ Դանա Ուայթի 2025 թվականի հավակնորդական շարքի երկրորդ էպիզոդը։ Մրցաշարի շրջանակում անցկացվեց հինգ մարտ։ Ի տարբերություն առաջին շաբաթվա, որտեղ UFC-ի հետ պայմանագիր ստորագրեցին ընդամենը երկու մարտիկ, այս անգամ բոլոր հինգ հաղթողներն էլ տպավորեցին Դանա Ուայթին և ստացան պայմանագրեր։

Անպարտ հեռանկարային մարտիկներ Ռամիրո Խիմենեսը, Ջոշ Հոքիթը և Լուիս Լի Սքոթը համալրեցին համապատասխանաբար փետուր, ծանր և թեթևագույն քաշային դիվիզիոնները։ Միջին քաշային Քեմ Ռոուսթոնը ստացավ ուղեգիր UFC-ի հիմնական ցուցակում և հնարավոր է՝ իր մենամարտը անցկացնի սեպտեմբերի վերջում Փերթում։ Իսկ Խոսե Դելանոն ոչ միայն հաղթեց, այլև արժանացավ ղեկավարության բարձր գնահատականին՝ ամրապնդելով իր տեղը օկտագոնում։

DWCS 2025-ի երկրորդ շաբաթվա արդյունքները

  • Փետուր քաշ․ Խոսե Դելանո (16-3, Բրազիլիա) հաղթեց Մանուել Էսպոսիտոյին (13-3, Արգենտինա) միաձայն որոշմամբ։
    28-ամյա Դելանոն պայմանագիր ստորագրեց UFC-ի հետ։

  • Միջին քաշ․ Քեմ Ռոուսթոն (12-3, Ավստրալիա) առաջին ռաունդում նոկաուտով հաղթեց Բրենդոն Հոլմսին (5-1, ԱՄՆ)։
    30-ամյա Ռոուսթոնը պայմանագիր ստացավ UFC-ից։

  • Թեթևագույն քաշ․ Լուիս Լի Սքոթ (10-0, Անգլիա) երրորդ ռաունդում նոկաուտով հաղթեց Կաուշիկ Սայկումարին (5-1, Հնդկաստան)։
    25-ամյա Սքոթը միացավ UFC-ին։

  • Ծանր քաշ․ Ջոշ Հոքիթ (6-0, ԱՄՆ) երկրորդ ռաունդում նոկաուտով հաղթեց Գիլյերմե Ուրիելին (6-2, Բրազիլիա)։
    27-ամյա Հոքիթը համալրեց UFC-ի ծանր դիվիզիոնը։

  • Փետուր քաշ․ Ռամիրո Խիմենես (11-0, Մեքսիկա) առաջին ռաունդում նոկաուտով հաղթեց Թոմմի Կուոցցիին (8-1, ԱՄՆ)։
    26-ամյա Խիմենեսը ևս պայմանագիր ստացավ UFC-ից։

Հաջորդ թողարկումը DWCS-ի կկայանա օգոստոսի 27-ին Լաս Վեգասում։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 3-ին չորրորդ էպիզոդում հանդես կգան հայ մարտիկներ Դավիթ Մգոյանն ու Ժան-Պոլ Բոսնոյանը։


Telegram Sportaran

Քննարկեք նորությունները!

Անցնել մեկնաբանություններին ↓

Comments

0

Comment

Մենք սոցիալական ցանցերում

Sportaran.com

Արտաշատ, Հայաստան

+79773129879

vahe717@gmail.com

Ընկերության մասին

Sportaran.com – ձեր հուսալի աղբյուրը Հայաստանի և աշխարհի սպորտային նորությունների համար։ Մենք ամեն օր լուսաբանում ենք ֆուտբոլի, բասկետբոլի, թենիսի, բռնցքամարտի, ըմբշամարտի, ծանրամարտի և այլ սպորտաձևերի կարևոր իրադարձությունները։ Բացառիկ հարցազրույցներ, վերլուծություններ, խաղերի արդյունքներ, ինչպես նաև թարմ ակնարկներ և ռեպորտաժներ՝ այս ամենը դուք կգտնեք մեր կայքում։ Մնացեք մեզ հետ՝ տեղեկացված լինելու համար ամենակարևոր իրադարձությունների վերաբերյալ։

Կայքից նյութերի օգտագործումը թույլատրվում է միայն ակտիվ հղումով։

© 2026 sportaran.comԲոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի հեղինակ՝ Վահե Հակոբյան։