SPORTARAN
Հայկական սպորտային նորություններ

Սերունդների հանդիպում․ Ստոյկիցեն և Մելիքյանը զրուցել են Բրյուսելում՝ Ազգերի լիգայի վիճակահանությունից առաջ


Սերունդների հանդիպում․ Ստոյկիցեն և Մելիքյանը զրուցել են Բրյուսելում՝ Ազգերի լիգայի վիճակահանությունից առաջ
Ֆուտբոլ 💬 Comment

Բրյուսելում՝ ՈւԵՖԱ-ի Ազգերի լիգայի 2026/27 թթ. մրցաշարի վիճակահանությունից առաջ, տեղի է ունեցել Հայաստանի ազգային հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Միհայ Ստոյկիցեի և ներկայիս գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանի ջերմ հանդիպումը։

Ռումինացի մասնագետը ղեկավարել է Հայաստանի հավաքականը 2003–2004 թվականներին։ Այդ ընթացքում նրա գլխավորությամբ ազգային թիմը անցկացրել է 10 հանդիպում՝ գրանցելով 4 հաղթանակ և կրելով 6 պարտություն։ Հատկանշական է, որ Եղիշե Մելիքյանը հենց Ստոյկիցեի պաշտոնավարման շրջանում էր պարբերաբար խաղադաշտ դուրս գալիս ազգային հավաքականի կազմում։

Այսօր Միհայ Ստոյկիցեն զբաղեցնում է Ռումինիայի հավաքականի տեխնիկական տնօրենի պաշտոնը և Բելգիայի մայրաքաղաք է ժամանել իր երկրի պատվիրակության կազմում։

ՈւԵՖԱ-ի Ազգերի լիգայի 2026/27 թթ. մրցաշարի վիճակահանությունը կկայանա այսօր՝ Երևանի ժամանակով ժամը 21:00-ին։ Հայաստանի հավաքականը հանդես կգա C դիվիզիոնում, իսկ Ռումինիան մրցաշարը կսկսի B դիվիզիոնում։


Telegram Sportaran

Քննարկեք նորությունները!

Անցնել մեկնաբանություններին ↓

Comments

0

Comment

Մենք սոցիալական ցանցերում

Sportaran.com

Արտաշատ, Հայաստան

+79773129879

vahe717@gmail.com

Ընկերության մասին

Sportaran.com – ձեր հուսալի աղբյուրը Հայաստանի և աշխարհի սպորտային նորությունների համար։ Մենք ամեն օր լուսաբանում ենք ֆուտբոլի, բասկետբոլի, թենիսի, բռնցքամարտի, ըմբշամարտի, ծանրամարտի և այլ սպորտաձևերի կարևոր իրադարձությունները։ Բացառիկ հարցազրույցներ, վերլուծություններ, խաղերի արդյունքներ, ինչպես նաև թարմ ակնարկներ և ռեպորտաժներ՝ այս ամենը դուք կգտնեք մեր կայքում։ Մնացեք մեզ հետ՝ տեղեկացված լինելու համար ամենակարևոր իրադարձությունների վերաբերյալ։

Կայքից նյութերի օգտագործումը թույլատրվում է միայն ակտիվ հղումով։

© 2026 sportaran.comԲոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի հեղինակ՝ Վահե Հակոբյան։