Բոլոր մենամարտերի արդյունքները IBA Pro 7-ում
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Հուլիսի 2-ին Ստամբուլում անցկացվեց մեծ բոքսի երեկո՝ IBA Pro 7 անվանմամբ, որի շրջանակում հայ բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովը (8-0) տպավորիչ նոկաուտով հաղթանակ տարավ և նվաճեց IBA International չեմպիոնական գոտին։
Երեկոյի ամենախոշոր անակնկալը տեղի ունեցավ գլխավոր մենամարտում․
34-ամյա անգլիացի Ջեյմս Դիքենսը մինչև այդ պարտություն չունեցող ռուս Ալբերտ Բատիրգազիևին պարտության մատնեց վաղաժամ՝ դառնալով IBA Pro երկրորդ փեթև քաշային կարգի աշխարհի չեմպիոն։
Բացի այդ, մրցաշարի շրջանակում տեղի ունեցան նաև երկու մենամարտեր մերկ բռունցքներով, որոնք նշանավորեցին նոր՝ IBA Bare Knuckle պրոմոուշենի սկիզբը։
IBA Pro 7 մենամարտերի արդյունքները
• Գլխավոր մենամարտ՝ Ջեյմս Դիքենս (36-5) նոկաուտով հաղթեց Ալբերտ Բատիրգազիևին (12-0), 4-րդ ռաունդում | IBA Pro World Super Feather
• Համագլխավոր մենամարտ՝ Հովհաննես Բաչկով (8-0) նոկաուտով հաղթեց Քսոլիսանի Նդոնգենիին (33-7)
• Մադիյար Սաիդրախիմով (2-0) միաձայն հաղթեց Ահմադ Մուստաֆաևին (0-1)
• Միժգոնա Սամադովա (1-0) միաձայն հաղթեց Պունե Ահունդթաբարմազանդարանիին (1-1)
• Միլանա ՍԱֆրոնովա (1-0) միաձայն հաղթեց Գյուլսամ Թաթարին (0-1)
• Մերկ բռունցքներով՝ Մուրատ Քազգան (2-1) միաձայն հաղթեց Ուիլ Չոուփին (3-7)
• Մերկ բռունցքներով՝ Միխայիլ Քոխանչիկ (1-0) միաձայն հաղթեց Էլնուր Սուլեյմանովին (1-2)
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0