Դարպասապահ Ռոման Գրիգորյանը дебյուտ արեց Մոլդովայի Սուպերլիգայում
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
20-ամյա դարպասապահ Ռոման Գրիգորյանը իր առաջին հանդիպումն անցկացրեց Մոլդովայի առաջնությունում։ Նա дебյուտ արեց «Սպարտանիի Սպորտուլ» ակումբի կազմում՝ 7-րդ տուրի խաղում առաջնության առաջատար «Պետրոկուբի» դեմ։ Հանդիպումն ավարտվեց մրցակցի հաղթանակով՝ 2:0 հաշվով։
Չնայած բաց թողած երկու գոլերին՝ երիտասարդ դարպասապահը կարողացավ լավ տպավորություն թողնել՝ կատարելով 5 սեյվ։
«Սպարտանիի Սպորտուլ» տեղափոխվելուց առաջ Գրիգորյանը հանդես է եկել «Զիմբրուի» երիտասարդական թիմում և մալթայական «Մարսաքսլոկ» ակումբում։ Նաև երեք անգամ պաշտպանել է Մոլդովայի մինչև 17 և մինչև 19 տարեկանների երիտասարդական հավաքականների դարպասը։
Ռոման Գրիգորյանը հայ է ծագումով, ծնվել է Քիշնևում։
Հիշեցնենք, որ Մոլդովայի առաջնությունում «Շերիֆի» կազմում հանդես է գալիս Հայաստանի հավաքականի հարձակվող Արթուր Սերոբյանը։
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0