Կոնֆերենցիաների լիգայում «Նոայի» հնարավոր մրցակից «Ցելեն» բաժանվել է թիմի առաջատար խաղացողից
Սլովենական «Ցելեն», որը կարող է դառնալ հայկական «Նոայի» մրցակիցը Կոնֆերենցիաների լիգայի 1/16 եզրափակչում, կորցրել է թիմի առանցքային ֆուտբոլիստներից մեկին։
Սլովենիայի հավաքականի 27-ամյա կիսապաշտպան Դանիել Շտուրմը տեղափոխվել է չեխական «Սիգմա»։ Տրանսֆերի արժեքը կազմել է 1,9 միլիոն եվրո, ինչը դարձել է սլովենական ակումբի պատմության ամենախոշոր վաճառքը։ Ֆուտբոլիստի շուկայական արժեքը գնահատվում էր 800 հազար եվրո։
Միևնույն ժամանակ «Ցելեն» քննարկում է Սլովենիայի հավաքականի մեկ այլ խաղացողի՝ Սվիտ Սեսլարի վերադարձի հնարավորությունը, որը հանդես է գալիս թուրքական «Էյուպսպորում»։ 23-ամյա կիսապաշտպանի շուկայական արժեքը կազմում է մոտ 2,5 միլիոն եվրո։
Նախորդ մրցաշրջանում Սեսլարը «Ցելեում» հանդես էր գալիս վարձակալությամբ և դարձել էր թիմի առաջատարներից մեկը՝ բոլոր մրցաշարերում խփելով 10 գոլ և կատարելով 12 գոլային փոխանցում։
Հիշեցնենք, որ Կոնֆերենցիաների լիգայի 1/16 եզրափակչում հայկական «Նոան» կհանդիպի երկու հնարավոր մրցակիցներից մեկին՝ սլովենական «Ցելեին» կամ նիդերլանդական «ԱԶ Ալկմարին»։ Վիճակահանությունը կկայանա հունվարի 16-ին։
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0