SPORTARAN
Հայկական սպորտային նորություններ

Ութ ակումբ ստացել է արտոնագիր՝ մասնակցելու 2025/2026թթ․ մրցաշրջանի ՀՀ Առաջին խմբի առաջնությանը


Ութ ակումբ ստացել է արտոնագիր՝ մասնակցելու 2025/2026թթ․ մրցաշրջանի ՀՀ Առաջին խմբի առաջնությանը
Ֆուտբոլ 💬 Comment

Մայիսի 30-ին կայացել է ՀՖՖ Ակումբների արտոնագրման կոմիտեի (1-ին ատյան) հերթական նիստը, որի ընթացքում քննարկվել են այն ակումբների դիմումները, որոնք հավակնում են հանդես գալ 2025/26 մրցաշրջանի Առաջին խմբի առաջնությունում։

Քննարկման են ներկայացվել հետևյալ ակումբների փաստաթղթերը՝ «Անդրանիկ», «Բենտոնիտ», «Լեռնային Արցախ», «Հայք», «Միկա», «Նիկարմ», «Օլիմպիա», «Արարատի Արաքս» և «Սարդարապատ»։

Կոմիտեն միաձայն որոշում է կայացրել արտոնագիր տրամադրել ութ ակումբի՝ «Անդրանիկ», «Բենտոնիտ», «Լեռնային Արցախ», «Հայք», «Միկա», «Նիկարմ», «Օլիմպիա» և «Սարդարապատ»։ Այս ակումբները իրավունք կունենան մասնակցելու 2025/26թթ․ մրցաշրջանի Առաջին խմբի առաջնությանը։

Մերժում է ստացել «Արարատի Արաքս» ակումբը՝ չբավարարելու մարզական չափանիշները։ Մասնավորապես՝ ակումբը չի ապահովել պահանջվող քանակի տարիքային մանկապատանեկան թիմերի առկայություն՝ համաձայն արտոնագրման 2025 թվականի կանոնակարգի 17-րդ հոդվածի։

«Արարատի Արաքս» ակումբը կարող է բողոքարկել որոշումը՝ հինգ աշխատանքային օրվա ընթացքում դիմելով ՀՖՖ Արտոնագրման համակարգի բողոքարկման մարմնին։

Իսկ «Դովեղ» և «Լոռի-Վանաձոր» ակումբները չեն ներկայացրել անհրաժեշտ փաստաթղթեր, ինչի պատճառով դրանց դիմումները չեն քննարկվել։

Նշենք, որ Առաջին լիգային կմասնակցեն նաև Պրեմիեր լիգայի պահեստային թիմերը։


Telegram Sportaran

Քննարկեք նորությունները!

Անցնել մեկնաբանություններին ↓

Comments

0

Comment

Մենք սոցիալական ցանցերում

Sportaran.com

Արտաշատ, Հայաստան

+79773129879

vahe717@gmail.com

Ընկերության մասին

Sportaran.com – ձեր հուսալի աղբյուրը Հայաստանի և աշխարհի սպորտային նորությունների համար։ Մենք ամեն օր լուսաբանում ենք ֆուտբոլի, բասկետբոլի, թենիսի, բռնցքամարտի, ըմբշամարտի, ծանրամարտի և այլ սպորտաձևերի կարևոր իրադարձությունները։ Բացառիկ հարցազրույցներ, վերլուծություններ, խաղերի արդյունքներ, ինչպես նաև թարմ ակնարկներ և ռեպորտաժներ՝ այս ամենը դուք կգտնեք մեր կայքում։ Մնացեք մեզ հետ՝ տեղեկացված լինելու համար ամենակարևոր իրադարձությունների վերաբերյալ։

Կայքից նյութերի օգտագործումը թույլատրվում է միայն ակտիվ հղումով։

© 2026 sportaran.comԲոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի հեղինակ՝ Վահե Հակոբյան։