Խաչանովի և Ռուբլյովի կամային հաղթանակը Հոնկոնգում
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Կարեն Խաչանովը հաջող մեկնարկ տվեց իր մարզական 2026 թվականին։ Հայ թենիսիստը Անդրեյ Ռուբլյովի հետ զույգում դուրս եկավ Հոնկոնգում անցկացվող ATP 250 մրցաշարի քառորդ եզրափակիչ։
1/8 եզրափակչում Խաչանովը և Ռուբլյովը լարված պայքարում հաղթեցին չեխական Նոուզա / Ռիպլ զույգին՝ 6:7 (5:7), 6:3, 11:9։
Առաջին սեթի ելքը որոշվեց թայ-բրեյքում, որտեղ չեխ թենիսիստները ավելի ճշգրիտ էին վճռորոշ պահերին։ Սակայն երկրորդ սեթում ռուսական զույգը կարողացավ փոխել խաղի ընթացքը՝ ժամանակին կատարելով բրեյք և հավասարեցնելով սեթերի հաշիվը։
Վճռորոշ երրորդ սեթը անցկացվեց չեմպիոնական թայ-բրեյքի ձևաչափով և լարված մնաց մինչև վերջին միավորները։ Վերջնամասում Խաչանովը և Ռուբլյովը ցուցադրեցին կամային խաղ և կարողացան ճնշել մրցակիցներին։
Քառորդ եզրափակչում զույգը կմրցի ֆրանսիական Արիբաժ / Օլիվետտի զույգի դեմ։ Հանդիպումը կկայանա հունվարի 8-ին։
Նույն օրը՝ հունվարի 8-ին, Կարեն Խաչանովը կմեկնարկի նաև մենախաղում։ Նրա մրցակիցը կլինի ամերիկացի Մայքլ Մմոն։ Խաչանովը մրցաշարում ունի 4-րդ դասակարգման համարը։
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0