Վիլի Սանյոլ․ «Հայաստանի հետ հանդիպումը դերբի է»
Վրաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վիլի Սանյոլը կիսվեց իր ակնկալիքներով Ազգերի լիգայի փլեյ-օֆֆի՝ Հայաստանի դեմ խաղից առաջ։ Նախախաղային մամուլի ասուլիսի ընթացքում նա ընդգծեց, որ իր թիմը պատրաստ է:
«Մեզ սպասվում է դժվար խաղ։ Հայաստանի դեմ հանդիպումը դերբիի բնույթ ունի, և մենք գիտակցում ենք դրա կարևորությունը։ Վրաստանի հավաքականի բոլոր ֆուտբոլիստները մոտիվացված են և տրամադրված են դրական արդյունքի», — ասաց Սանյոլը։
Ֆրանսիացի մասնագետը նաև գնահատեց Հայաստանի նոր գլխավոր մարզիչ Ջոն վան’տ Սխիպին, որը վերջերս ստանձնեց թիմի ղեկը։
«Ես ծանոթ եմ նրա աշխատանքին Հունաստանի հավաքականում, ինչպես նաև գիտեմ, որ նա եղել է «Այաքսի» մարզչական շտաբում։ Նա փորձառու մասնագետ է, և նրա նշանակումը կարող է դրական ազդեցություն ունենալ հայկական ֆուտբոլի վրա։ Հայաստանի հավաքականը վերջին 15-20 տարիներին միշտ հետաքրքիր ֆուտբոլ է ցուցադրել։ Այո, հիմա թիմը դժվար շրջան է անցնում, բայց նոր մարզիչը կարող է փոխել իրավիճակը», — նշեց Սանյոլը։
Հայաստան – Վրաստան հանդիպումը կկայանա մարտի 20-ին և կմեկնարկի Երևանի ժամանակով 21:00-ին։ Հայաստանում խաղը կուղիղ հեռարձակի «Ֆաստ Սպորտ» հեռուստաալիքը, իսկ Ռուսաստանում՝ OKKO TV-ն։
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0