Վիգեն Նազարյանը հաղթանակով մեկնարկեց Եվրոպայի Մ-23 առաջնությունում՝ հաղթելով ադրբեջանցուն
Հայաստանի հունահռոմեական ըմբիշ Վիգեն Նազարյանը (87 կգ) Տիրանայում ընթացող Եվրոպայի Մ-23 առաջնության առաջին շրջանում 7-0 հաշվով հաղթեց ադրբեջանցի Ջոջու Սամադովին և դուրս եկավ քառորդ եզրափակիչ։
Քառորդ եզրափակչում Նազարյանի հաջորդ մրցակիցը կլինի Ֆրանսիայի ներկայացուցիչ Վլադիմերի Կարչաիձեն։
Հիշեցնենք, որ Վիգեն Նազարյանը մինչև 20 տարեկանների աշխարհի չեմպիոն է, սակայն 2023 թվականի վերջում ստացած վնասվածքից հետո դեռևս միջազգային մրցաշարերում պատվո հարթակ չէր բարձրացել։ Հնարավոր է, որ այս մրցաշարը նրա համար դառնա նոր հաջողության սկիզբ։
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0