«Վեստ Արմենիա»-ն պայմանագիր է կնքել երեք նոր ֆուտբոլիստների հետ
Ֆուտբոլային ակումբ «Վեստ Արմենիա»-ն մրցաշրջանի վերսկսման նախօրեին հայտարարել է երեք նոր ֆուտբոլիստների՝ մեկ ռուս և երկու հայ խաղացողների հետ պայմանագիր կնքելու մասին։
20-ամյա ռուս վինգեր Մագոմեդ Էստամիրովը միացել է հայկական թիմին Ռուսաստանի «Անգուշտ» ակումբից, որի կազմում ավարտված մրցաշրջանում մասնակցել է Ռուսաստանի Երկրորդ լիգայի 29 հանդիպման։
19-ամյա կիսապաշտպան Դավիթ Պետրոսյանը «Արարատ-Արմենիա»-ից վարձակալությամբ տեղափոխվել է «Վեստ Արմենիա»։ Դավիթը նախկինում հանդես է եկել նաև «Վան»-ում։
20-ամյա եզրային պաշտպան Իշխան Դարբինյանը նախկինում ներկայացրել է ԲԿՄԱ-ն և Հայաստանի Մ-19 երիտասարդական հավաքականը, իսկ «Վեստ Արմենիա» է տեղափոխվել «Փյունիկ»-ից վարձակալության հիմունքներով։
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0