«Վեստ Արմենիա»-ն պայմանագիր է կնքել կոլումբիացի պաշտպան Խուան Բրավոյի հետ
Երևանյան «Վեստ Արմենիա» ակումբը հայտարարել է 34-ամյա կոլումբիացի պաշտպան Խուան Բրավոյի հետ պայմանագիր կնքելու մասին: Այս մասին հաղորդում է թիմի մամուլի ծառայությունը։
Բրավոն փորձառու խաղացող է հայկական առաջնությունում։ Նախկինում նա հանդես է եկել «Լոռի», «Արարատ» և «Փյունիկ» ակումբներում։ Fastex Պրեմիեր լիգայի շրջանակում նա անցկացրել է 114 հանդիպում՝ խփելով 7 գոլ և կատարելով 5 գոլային փոխանցում։
«Փյունիկ»-ից հեռանալուց առաջ ֆուտբոլիստը շնորհակալություն է հայտնել երկրպագուներին և թիմակիցներին.
«Շնորհակալ եմ «Փյունիկ»-ի բոլոր երկրպագուներին անսահման աջակցության համար։ Այսօր ես հեռանում եմ բարձր գլխով՝ մեծ երախտագիտությամբ։ Շնորհակալություն նաև իմ թիմակիցներին, ովքեր առաջին իսկ օրվանից ինձ ընդունեցին որպես եղբայր, կողքիս էին թե՛ լավ, թե՛ դժվար պահերին։ Մաղթում եմ ձեզ ամենայն բարիք մրցաշրջանի մնացած հատվածում։ Թող Աստված օրհնի ձեզ!» – գրել է Բրավոն սոցիալական ցանցերում։
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0