Վազգեն Թևանյանն ու Արման Անդրեասյանը հանդես կգան Հնդկաստանի պրոֆեսիոնալ ըմբշամարտի լիգայում
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Հայաստանի ազատ ոճի ըմբիշ Վազգեն Թևանյանը (70 կգ) կմասնակցի Հնդկաստանի պրոֆեսիոնալ ըմբշամարտի Pro Wrestling League (PWL) առաջնությանը։ Նա հանդես կգա Մումբայից ներկայացնող Maharashtra Kesri թիմի կազմում, որի անվանումը կապված է հին հնդկական ավանդական ըմբշամարտի հետ։
Pro Wrestling League-ը հիմնադրվել է 2015 թվականին և կարճ ժամանակում դարձել է Ասիայի ամենատեսարժան ըմբշամարտի լիգաներից մեկը։ Մրցաշարի վերջին մրցաշրջանը կայացել է 2019 թվականին, որից հետո լիգան դադար է վերցրել։ 2026 թվականից PWL-ը պաշտոնապես վերականգնում է իր գործունեությունը։
Հայաստանի ևս մեկ ներկայացուցիչ՝ ազատ ոճի ըմբիշ Արման Անդրեասյանը, նույնպես հանդես կգա հնդկական լիգայում։ Նա կպաշտպանի Up Dominators թիմի գույները մինչև 74 կգ քաշային կարգում։
Pro Wrestling League-ի նոր մրցաշրջանին կմասնակցեն 6 թիմեր։ Մրցումները կանցկացվեն հանդիպումային համակարգով, իսկ առաջնության մեկնարկը նախատեսված է հունվարի 15-ին։ Ավելի վաղ հայ ըմբիշները չեն մասնակցել այս լիգային։

Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0