Վարազդատ Լալայանը առաջադրվել է Եվրոպայի 2025 թվականի լավագույն ծանրորդի կոչման
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Հայ ծանրորդ Վարազդատ Լալայանը ընդգրկվել է Եվրոպայի 2025 թվականի լավագույն ծանրորդի կոչման հավակնորդների ցանկում։
2025 թվականին մարզիկը ցուցադրել է բացառիկ արդյունքներ՝ դառնալով Եվրոպայի և աշխարհի առաջնությունների հաղթող, ինչը նրան դարձրել է մրցանակի գլխավոր հավակնորդներից մեկը։
Հավակնորդների ցուցակում ընդգրկվել են նաև՝
- Մուհամմեդ Օզբեք (Թուրքիա)
- Մարին Ռոբու (Մոլդովա)
- Կառլոս Նասար (Բուլղարիա)
- Գոդերդզի Բերդելիձե (Վրաստան)
- Լորենցո Տարկվինի (Իտալիա)
- Կիանուշ Ռոստամի (Կոսովո)
- Մարկոս Ռուիս Վելասկո (Իսպանիա)
- Ռաֆայել Ֆրիդրիխ (Գերմանիա)
- Եվգենիա Ցիխանցով (Բելառուս)
- Վարազդատ Լալայան (Հայաստան)
Ավելի վաղ հաղորդվել էր, որ հայ մարզուհի Ալեքսանդրա Գրիգորյանը նույնպես առաջադրվել է Եվրոպայի 2025 թվականի լավագույն ծանրորդուհու կոչման։
Մրցանակի հաղթողները կհայտարարվեն 2026 թվականի Եվրոպայի առաջնության ժամանակ, որը կանցկացվի ապրիլի 19-ից 26-ը Բաթումիում (Վրաստան)։

Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0