SPORTARAN
Հայկական սպորտային նորություններ

Վարազդատ Հարոյանը խփեց իր առաջին գոլը Հունգարիայում (վիդեո և վիճակագրություն)


Վարազդատ Հարոյանը խփեց իր առաջին գոլը Հունգարիայում (վիդեո և վիճակագրություն)
Ֆուտբոլ 💬 Comment

Հայաստանի հավաքականի նախկին ավագ Վարազդատ Հարոյանը Հունգարիայի առաջնության երրորդ տուրում բացեց իր գոլերի հաշիվը «Կազինբարչիկա» ակումբի կազմում։

32-ամյա պաշտպանն «Դեբրեցինի» հետ խաղում հաշիվը հավասարեցրեց առաջին խաղակեսի վերջնամասում։ 46-րդ րոպեին Բենչե Շոշը ուժեղ նետում կատարեց գնդակը խաղադաշտի սահմաններից, իսկ Հարոյանը, կանգնած դարպասին հակառակ, կարողացավ այն ուղարկել ցանց։ Գոլը ստացվեց տպավորիչ։

Սակայն դա չօգնեց «Կազինբարչիկային» առաջնությունում առաջին միավորները վաստակել։ «Դեբրեցինը» հաղթանակ կորզեց՝ 65-րդ րոպեին իրացնելով տուգանային հարվածը։ Վերջնական հաշիվը՝ 2։1 տանտերերի օգտին։

Hարոյանը SofaScore-ի գնահատմամբ ճանաչվեց խաղի լավագույնը՝ ստանալով 8․1 միավոր։

Հարոյանի վիճակագրությունը՝
Խաղացած րոպեներ՝ 90+
Գոլեր՝ 1
Զբաղեցրած գնդակներ (Interceptions)՝ 1
Գնդակի խլումներ (Tackles)՝ 1
Հաղթած օդային մենամարտեր՝ 5/7
Հաղթած մենամարտեր՝ 1/5
Գնդակ կորստներ՝ 5
Խախտումներ՝ 3
Ճշգրիտ փոխանցումներ՝ 52 (93%)
Երկար փոխանցումներ՝ 8/11
Հարվածներ՝ 1
SofaScore-ի գնահատական՝ 8․1

Գոլի տեսանյութ՝

 

Հիշեցնենք՝ օր առաջ Վարազդատ Հարոյանը հայտարարել էր Հայաստանի հավաքականում իր կարիերան ավարտելու մասին։


Telegram Sportaran

Քննարկեք նորությունները!

Անցնել մեկնաբանություններին ↓

Comments

0

Comment

Մենք սոցիալական ցանցերում

Sportaran.com

Արտաշատ, Հայաստան

+79773129879

vahe717@gmail.com

Ընկերության մասին

Sportaran.com – ձեր հուսալի աղբյուրը Հայաստանի և աշխարհի սպորտային նորությունների համար։ Մենք ամեն օր լուսաբանում ենք ֆուտբոլի, բասկետբոլի, թենիսի, բռնցքամարտի, ըմբշամարտի, ծանրամարտի և այլ սպորտաձևերի կարևոր իրադարձությունները։ Բացառիկ հարցազրույցներ, վերլուծություններ, խաղերի արդյունքներ, ինչպես նաև թարմ ակնարկներ և ռեպորտաժներ՝ այս ամենը դուք կգտնեք մեր կայքում։ Մնացեք մեզ հետ՝ տեղեկացված լինելու համար ամենակարևոր իրադարձությունների վերաբերյալ։

Կայքից նյութերի օգտագործումը թույլատրվում է միայն ակտիվ հղումով։

© 2026 sportaran.comԲոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի հեղինակ՝ Վահե Հակոբյան։