Վարազդատ Հարոյանը կմնա առանց ակումբի մինչև ամառ
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Նոյեմբերին Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ Վարազդատ Հարոյանը սեփական ցանկությամբ հեռացավ հունգարական Կազինցբարցիկա ակումբից։ 33-ամյա պաշտպանը անձնական պատճառներով որոշեց ավարտել համագործակցությունը թիմի հետ։
Ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում Հարոյանը դիտարկում էր արտասահմանում կարիերան շարունակելու տարբերակներ։ Sportaran-ի տեղեկություններով՝ ֆուտբոլիստը առաջարկներ ուներ Ղազախստանի և Ուզբեկստանի ակումբներից, սակայն մերժել է դրանք։
Մինչև ամառ ֆուտբոլիստը կպահպանի մարզավիճակը՝ մարզվելով անհատական կարգով։ Ակնկալվում է, որ հաջորդ տրանսֆերային շրջանում Հարոյանը պայմանագիր կկնքի նոր ակումբի հետ։
Հիշեցնենք, որ պաշտպանը Կազինցբարցիկա ակումբին միացել էր 2025 թվականի ամռանը։ Այդ ընթացքում նա անցկացրել է 9 հանդիպում Հունգարիայի առաջնությունում և դարձել է 1 գոլի հեղինակ։
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0