Վարազդատ Հարոյանը կարող է լքել «Փյունիկ»-ը՝ գլխավոր մարզչի հետ ունեցած կոնֆլիկտի պատճառով
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Հայաստանի ազգային հավաքականի ավագ Վարազդատ Հարոյանը կարող է լքել «Փյունիկ»-ը վերադարձից ընդամենը կես տարի անց: Ինչպես հաղորդում է ինսայդեր Սուրեն Մելիքսեթյանը, 32-ամյա պաշտպանն այս անգամ թիմի հետ չի մեկնել Վրաստան ուսումնամարզական հավաքի և արդեն նոր ակումբ է փնտրում:
Աղբյուրի տեղեկություններով՝ Հարոյանի և «Փյունիկ»-ի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանի միջև տեղի է ունեցել կոնֆլիկտ: Այժմ քննարկվում են ֆուտբոլիստի կարիերայի մի քանի տարբերակներ, որոնցից մեկն է ԲԿՄԱ-ում վարձավճարով հանդես գալը: ԲԿՄԱ տեղափոխվելու դեպքում Հարոյանը կկարողանա պահպանել խաղային մարզավիճակը և շարունակել ելույթները Հայաստանի ազգային հավաքականի կազմում առաջիկա հանդիպումներում:
Հիշեցնենք, որ Հարոյանը «Փյունիկ» էր վերադարձել 2025 թվականի սկզբին՝ չինական «Ցինդաո Վեստ Քոուաստ» ակումբից՝ ազատ գործակալի կարգավիճակով պայմանագիր կնքելով:
Վարազդատը բազմիցս նշել է, որ կցանկանար կարիերան ավարտել հայրենի ակումբում:
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0