«Վանը» վստահորեն սկսեց Հայաստանի Գավաթի քառորդ եզրափակիչը
Հայաստանի Գավաթի քառորդ եզրափակչի առաջին խաղում «Վանը» վստահ հաղթանակ տարավ «Վեստ Արմենիայի» նկատմամբ 3:0 հաշվով:
Հանդիպման գլխավոր հերոսը դարձավ Կարեն Նալբանդյանը, ով դուբլ ձևակերպեց: Մեկ այլ գոլ իր հաշվին գրանցեց Մոմո Տուրեն:
Հատկապես վառ էր Նալբանդյանի երկրորդ գոլը, որը դարձավ խաղի իսկական զարդը:
Պատասխան խաղը թիմերի միջև կկայանա ապրիլի 1-ին:
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0