Վալերիո Աբոյանը դուրս եկավ Ռոսարիոյի «Չելենջերի» քառորդ եզրափակիչ
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Արգենտինահայ 23-ամյա թենիսիստ Վալերիո Աբոյանը (ATP №526) շարունակում է իր հաջող ելույթները ATP Challenger շարքի մրցաշարերում։
Այսօր՝ փետրվարի 5-ին, Ռոսարիոյում նա երկու սեթում՝ 7:5, 6:4 հաշվով հաղթեց ավելի փորձառու իսպանացի Պեդրո Սանչես-Իսկերդոյին (ATP №279) և դուրս եկավ քառորդ եզրափակիչ։ Աբոյանի հաջորդ մրցակիցը կլինի Ցզեն Ցզյունսինը (ATP №122) Թայվանից։
Թեև Վալերիոն դեռ հեռու է մեկ այլ հայտնի արգենտինահայի՝ Դավիդ Նալբանդյանի հաջողություններից, այս պահին ունեցած մարզավիճակով նա ի զորու է մուտք գործել աշխարհի լավագույն 200 թենիսիստների շարքը։
Հետաքրքիր է, որ նրա եղբայր Լեո Աբոյանն նույնպես պրոֆեսիոնալ թենիսիստ է, թեև վերջին շրջանում ավելի հազվադեպ է հանդես գալիս։
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0