Վահե Աղասյանը՝ Եվրոպայի U23 չեմպիոն ձյուդոյում։ Պատմական ոսկի Հայաստանի համար
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Հայաստանի ձյուդոիստ Վահե Աղասյանը (մինչև 60 կգ քաշային կարգ) դարձել է Եվրոպայի մինչև 23 տարեկանների առաջնության չեմպիոն, որն անցկացվում է Քիշնևում։
Աղասյանը չեմպիոնական տիտղոսին հասավ հինգ տպավորիչ հաղթանակների շնորհիվ՝ պարտության մատնելով Բուլղարիայի, Իսպանիայի, Մոլդովայի, Բելգիայի ներկայացուցիչներին, իսկ եզրափակչում վստահ հաղթեց Վրաստանի Մաթե Գոգոբերիշվիլիին։
Սա ընդամենը երկրորդ ոսկին է Հայաստանի պատմության մեջ՝ Եվրոպայի U23 առաջնությունների ընթացքում։ Նախորդ ոսկին դեռ 2003 թվականին էր՝ Արմեն Նազարյանի կողմից։
Բացի այդ, հայկական ձյուդոն վերջին վեց տարում՝ 2018-ից հետո, որևէ տարիքային խմբում չէր նվաճել եվրոպական ոսկի։ Այդ ժամանակ Ֆերդինանդ Կարապետյանը դարձել էր Եվրոպայի մեծահասակների չեմպիոն։
Վահե Աղասյանի հաղթանակը պատմական նվաճում է հայկական ձյուդոյի համար՝ ապացուցելով նոր սերնդի աճն ու ուժը։
Առաջին օրը մրցմանը հանդես եկան նաև՝
-
Մարտին Բադալյան (60 կգ) — պարտվեց առաջին գոտեմարտում։
-
Ժիրայր Գամբարյան (66 կգ) — հաղթեց իսրայելցուն, սակայն պարտվեց ադրբեջանցուն, իսկ մխիթարական գոտեմարտում՝ իտալացուն։
-
Արտակ Տորոսյան (73 կգ) — հաղթեց բուլղարացուն, բայց պարտվեց ռումինացուն։
Վաղը татами կբարձրանա Գոռ Կարապետյանը (100 կգ), որը կշարունակի Հայաստանի հավաքականի ելույթները։
Պատմական օր հայկական ձյուդոյի համար — Վահե Աղասյանը Եվրոպայի U23 չեմպիոն է։
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0