Վաչագան Հովհաննիսյանը հաղթել է Super Match – World Cup մրցաշարում և որակավորվել East vs West
Հայ ձեռամարտիկ Վաչագան Հովհաննիսյանը հաղթանակ է տարել Իտալիայում անցկացված հեղինակավոր Super Match – World Cup մրցաշարում՝ զբաղեցնելով 1-ին տեղը 75 կգ քաշային կարգում երկու ձեռքով։ Այս քաշը նոր էր մարզիկի համար, սակայն նա վստահորեն հաղթահարեց մրցակիցներին և ապահովեց իր տեղը միջազգային հեղինակավոր East vs West մրցաշարում։
Առջևում Հովհաննիսյանին սպասվում է լուրջ փորձություն. մեկ ամիս անց նա պրոֆեսիոնալ Արմֆայթ է անցկացնելու աշխարհի, Եվրոպայի չեմպիոնի և բազմակի վրացի չեմպիոնի դեմ։ Մենամարտը կկայանա Բաթումիում, և մարզիկն արդեն սկսել է նախապատրաստությունը։

Սակայն Վաչագանը բախվել է ֆինանսական դժվարությունների, քանի որ Հայաստանի սպորտի նախարարությունը չի աջակցում ձեռամարտիկներին՝ պատճառաբանելով, որ այս մարզաձևը օլիմպիական չէ։ Մարզիկը նշում է, որ հավելումների, վերականգնման, ճանապարհորդությունների և մարզումների ծախսերը բավականին բարձր են և հույս է հայտնում, որ կգտնվեն հովանավորներ և երկրպագուների աջակցություն։
«Եթե գտնվեն մշտական հովանավորներ, դա կօգնի ոչ միայն ինձ, այլև Վանաձորի և նրա սահմաններից դուրս ձեռամարտի զարգացմանը», – նշել է Հովհաննիսյանը։
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0