Վահան Բիչախչյանը խփեց իր առաջին գոլը Լեհաստանի առաջնությունում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Հայաստանի կիսապաշտպան Վահան Բիչախչյանը գոլի հեղինակ դարձավ Լեհաստանի Էքստրակլասայի 11-րդ տուրի հանդիպման ընթացքում, որտեղ «Լեգիան» 1:3 հաշվով պարտվեց «Գուրնիկին»։
Բիչախչյանը խաղադաշտ դուրս եկավ ընդմիջումից հետո և 90-րդ րոպեին խփեց իր թիմի միակ գոլը՝ ձևավորելով հանդիպման վերջնական հաշիվը։
ՏԵՍԱՆՅՈՒԹ․
Այս գոլը դարձավ Վահանի առաջինը Լեհաստանի առաջնության այս մրցաշրջանում և երրորդը՝ բոլոր մրցաշարերում․ ավելի վաղ նա երկու անգամ էր աչքի ընկել եվրոպական գավաթների խաղերում։
Այս հանդիպումից հետո Բիչախչյանը կմիանա Հայաստանի ազգային հավաքականին, որը կանցկացնի 2026 թվականի աշխարհի առաջնության ընտրական խաղերը Հունգարիայի և Իռլանդիայի դեմ։
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0