Վահան Բիչախչյանը գոլ է խփել «Լինքոլնին» Կոնֆերենցիաների լիգայում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Կոնֆերենցիաների լիգայի ընդհանուր փուլի 6-րդ տուրում Վարշավայի «Լեգիան» 4:1 հաշվով հաղթել է Ջիբրալթարի «Լինքոլնին»։ Լեհական ակումբը վաստակել է 6 միավոր, սակայն չի կարողացել դուրս գալ փլեյ-օֆֆ։
Այս խաղում «Լեգիայի» կազմում մասնակցել է Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Վահան Բիչախչյանը, որը դարձել է իր թիմի չորրորդ գոլի հեղինակը։ Հայ ֆուտբոլիստը խաղադաշտ է դուրս եկել 57-րդ րոպեին և SofaScore-ի կողմից ստացել է 8.0 գնահատական։
«Լեգիայի» կազմում գոլերի հեղինակներ են դարձել նաև Միլետա Ռայովիչը, Բարտոշ Կապուստկան և Անտոնիո Չոլակը, իսկ «Լինքոլնի» միակ գոլը խփել է Թջեյ Դե Բարը։
Ընթացիկ մրցաշրջանում Բիչախչյանը խփել է 4 գոլ և կատարել 2 գոլային փոխանցում։
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0