SPORTARAN
Հայկական սպորտային նորություններ

Վահան Բիչախչյանը հաղթեց Լեհաստանի Գավաթը՝ հաղթելով իր նախկին ակումբին դիտարժան եզրափակչում


Վահան Բիչախչյանը հաղթեց Լեհաստանի Գավաթը՝ հաղթելով իր նախկին ակումբին դիտարժան եզրափակչում
Ֆուտբոլ 💬 Comment

Հայ կիսապաշտպան Վահան Բիչախչյանը դարձել է 2024/25 թվականների մրցաշրջանի Լեհաստանի Գավաթի հաղթող: Եզրափակիչ խաղում նրա ներկայիս թիմը՝ Վարշավայի «Լեգիան», 4։3 հաշվով հաղթեց «Պոգոնին»՝ Բիչախչյանի նախկին ակումբին:

Հաղթողների կազմում գոլերի հեղինակ դարձան Լուկինյասը, Մորիշիտան, Շկուրինը և Վինագրեն։ «Պոգոնի» գոլերը խփեցին Լոնչարը, Կուլուրիսը և Սմոլինսկին։ Բիչախչյանը խաղադաշտ դուրս եկավ 83-րդ րոպեին։

Հետաքրքիր է, որ Բիչախչյանը այս մրցաշրջանի Լեհաստանի Գավաթում մասնակցել է 4 հանդիպման, որոնցից 3-ը՝ դեռ «Պոգոնի» կազմում, որտեղ նա հասցրել է խփել 2 գոլ։ Այսպիսով՝ անգամ «Լեգիայի» պարտության դեպքում Վահանը միևնույն է դառնալու էր տրոֆեի տեր, քանի որ մրցաշարը սկսել էր եզրափակչի մասնակից թիմում։

25-ամյա կիսապաշտպանի համար սա կարիերայի ընդամենը երկրորդ տիտղոսն է։ Առաջինը նա նվաճել էր 2017 թվականին՝ «Շիրակի» կազմում հաղթելով Հայաստանի Գավաթը։

Հաղթանակի շնորհիվ «Լեգիան» իրավունք ստացավ մասնակցելու հաջորդ մրցաշրջանի Եվրոպայի Լիգայի որակավորման փուլին։


Telegram Sportaran

Քննարկեք նորությունները!

Անցնել մեկնաբանություններին ↓

Comments

0

Comment

Մենք սոցիալական ցանցերում

Sportaran.com

Արտաշատ, Հայաստան

+79773129879

vahe717@gmail.com

Ընկերության մասին

Sportaran.com – ձեր հուսալի աղբյուրը Հայաստանի և աշխարհի սպորտային նորությունների համար։ Մենք ամեն օր լուսաբանում ենք ֆուտբոլի, բասկետբոլի, թենիսի, բռնցքամարտի, ըմբշամարտի, ծանրամարտի և այլ սպորտաձևերի կարևոր իրադարձությունները։ Բացառիկ հարցազրույցներ, վերլուծություններ, խաղերի արդյունքներ, ինչպես նաև թարմ ակնարկներ և ռեպորտաժներ՝ այս ամենը դուք կգտնեք մեր կայքում։ Մնացեք մեզ հետ՝ տեղեկացված լինելու համար ամենակարևոր իրադարձությունների վերաբերյալ։

Կայքից նյութերի օգտագործումը թույլատրվում է միայն ակտիվ հղումով։

© 2026 sportaran.comԲոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի հեղինակ՝ Վահե Հակոբյան։