Վահան Բիչախչյանը խաղացել է իր նախկին թիմի դեմ
Photo by Mikolaj Barbanell/SOPA Images/LightRocket via Getty Images
Լեհաստանի առաջնության 26-րդ տուրում հանդիպեցին մրցաշարային աղյուսակի հարևանները՝ Վահան Բիչախչյանի ներկայիս ակումբը՝ «Լեգիան», և նրա նախկին թիմը՝ «Պոգոնը»։ Հանդիպումն ավարտվեց գոլազուրկ ոչ-ոքիով՝ 0:0։
Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Վահան Բիչախչյանը դաշտ դուրս եկավ 63-րդ րոպեին։ Նրա վիճակագրությունը խաղում՝
-
Ճշգրիտ փոխանցումներ՝ 8 (73%)։
-
Երկար փոխանցումներ՝ 1/2։
-
Հարվածներ՝ 2։
-
Գնդակի կորուստներ՝ 6։
-
Գնդակի հեռացումներ՝ 1։
-
SofaScore գնահատական՝ 6.6։
26 տուրից հետո «Լեգիան» զբաղեցնում է 5-րդ տեղը՝ 3 միավորով զիջելով «Պոգոնին»։
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0