Վահան Բիչախչյանը գոլային փոխանցմամբ աչքի ընկավ Լեհաստանի առաջնության խաղում (ՎԻԴԵՈ)
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
«Լեգիայի» հայկական կիսապաշտպան Վահան Բիչախչյանը գոլային փոխանցում կատարեց Լեհաստանի առաջնության երկրորդ տուրում «Կորոնայի» դեմ խաղում, իսկ նրա թիմը վստահ հաղթանակ տարավ՝ 2:0 հաշվով։
Հաշիվը խաղի 9-րդ րոպեին բացեց Ժան-Պիեր Նսամեն, իսկ երկրորդ խաղակեսում Միգել Ալֆարելան Բիչախչյանի փոխանցմամբ կրկնապատկեց Վարշավայի ակումբի առավելությունը։
Բիչախչյանը դուրս եկավ մեկնարկային կազմում և խաղաց 78 րոպե՝ աչքի ընկնելով ակտիվ խաղով․ 4 հարված, 4 առանցքային փոխանցում, 1 հաջող դրիբլինգ, 2 խլում և 1 որսված փոխանցում։ SofaScore-ը նրա ելույթը գնահատեց 6.5 միավորով։
«Լեգիայի» համար սա Լեհաստանի առաջնության առաջին խաղն էր, քանի որ առաջին տուրում թիմը չմասնակցեց՝ Եվրոպայի Լիգայի որակավորման մասնակցության պատճառով։ Հիշեցնենք, որ Բիչախչյանը եվրոպական մրցաշարի խաղում նույնպես արդեն աչքի էր ընկել արդյունավետ գործողություններով։
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0