Վահագն և Արթուր Դավթյանները դուրս եկան Անթալիայում անցկացվող աշխարհի գավաթի փուլի եզրափակիչ
Հայաստանցի մարմնամարզիկներ Արթուր Դավթյանն ու Վահագն Դավթյանը դուրս եկան մարզական մարմնամարզության աշխարհի գավաթի երրորդ փուլի եզրափակիչ, որը անցկացվում է Թուրքիայի Անթալիա քաղաքում։
Արթուր Դավթյանը հենացատկի որակավորման փուլում զբաղեցրել է առաջին տեղը՝ ստանալով 14,483 միավոր։
Վահագն Դավթյանը դուրս է եկել եզրափակիչ՝ օղակների վարժությունում գրավելով երրորդ տեղը 14,000 միավորով՝ զիջելով միայն երկու չինացի մարմնամարզի։
Օղակների վարժության եզրափակիչը կկայանա մարտի 22-ին, իսկ հենացատկի եզրափակիչը՝ մարտի 23-ին։
Երկու հայ մարմնամարզիկներն էլ հաղթել էին աշխարհի գավաթի առաջին փուլում՝ Կոտբուսում, սակայն բաց թողեցին Բաքվում կայացած փուլը։ Այժմ նրանց անհրաժեշտ է հնարավորինս շատ միավորներ հավաքել մնացած փուլերում, որպեսզի դառնան ընդհանուր հաշվարկում առաջինը։ Անթալիայից հետո նախատեսված են ևս երեք փուլեր՝ Դոհայում, Օսիյեկում և Կահիրեում։
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0