Վահագն Դավթյան՝ Կոտբուսի աշխարհի գավաթի առաջին փուլի հաղթող
Հայ մարմնամարզիկ Վահագն Դավթյանը ոսկե մեդալ է նվաճել օղակների վարժությունում սպորտային մարմնամարզության աշխարհի գավաթի փուլում, որը տեղի է ունենում Գերմանիայի Կոտբուս քաղաքում։ 36-ամյա մարզիկը ցույց է տվել 14.133 միավոր արդյունք, որը նրան թույլ է տվել գրավել առաջին տեղը եզրափակիչում։
Մրցաշարի արծաթե մեդալակիր է դարձել Ադրբեջանի ներկայացուցիչ Նիկիտա Սիմոնովը (14.066), իսկ բրոնզե մեդալը նվաճել է թուրք մարմնամարզիկ Մեհմետ Այբերկ Քոսաքը (14.000)։
Հայաստանի ևս մեկ ներկայացուցիչ՝ Արթուր Ավետիսյանը, նույնպես հաջող հանդես է եկել եզրափակիչում՝ գրավելով չորրորդ տեղը 13.966 միավորով։
Վաղը Կոտբուսի աշխարհի գավաթի փուլում հանդես կգա ևս մեկ հայ մարմնամարզիկ՝ Արթուր Դավթյանը։
Հիշեցնենք, որ այսօր նժույգի վարժության եզրափակչում հանդես եկան հայ մարզիկներ Մամիկոն Խաչատրյանն ու Համլետ Մանուկյանը, որոնք զբաղեցրին համապատասխանաբար 4-րդ և 8-րդ տեղերը։
Օղակների եզրափակիչի արդյունքները
1. Վահագն Դավթյան (Հայաստան) — 14.133
2. Նիկիտա Սիմոնով (Ադրբեջան) — 14.066
3. Մեհմետ Այբերկ Քոսաք (Թուրքիա) — 14.000

Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0