Վանաձորում կայացավ միջազգային բռնցքամարտի մրցաշար. եզրափակիչների արդյունքները
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Հունիսի 12-ից 14-ը Հայաստանի Վանաձոր քաղաքում կայացավ միջազգային բռնցքամարտի պատանեկան մրցաշար՝ նվիրված Սամսոն Խաչատրյանի հիշատակին։ Մրցաշարին մասնակցեցին մարզիկներ Հայաստանից, Ռուսաստանից, Իսրայելից, Մոլդովայից, Գերմանիայից և Վրաստանից։
Եզրափակիչ փուլ հասան միայն Հայաստանի, Ռուսաստանի և Մոլդովայի ներկայացուցիչները։ Ռուս մարզիկները նվաճեցին 8 ոսկե մեդալ, հայ բռնցքամարտիկները՝ 3, իսկ Մոլդովայի ներկայացուցիչները՝ 2։
Եզրափակիչների արդյունքները.
-
46 կգ՝ Ալեքսեյ Պոպով (Ռուսաստան) - Սաիդ Շիխաբուտդինով (Ռուսաստան) 3-0
-
48 կգ՝ Լևոն Հարությունյան (Հայաստան) - Մագոմեդ Կուկաև (Ռուսաստան) 3-0
-
50 կգ՝ Իսլամ Պշունոկով (Ռուսաստան) - Աշոտ Մատինյան (Հայաստան) 3-0
-
52 կգ՝ Միքայել Մխիթարյան (Հայաստան) - Աշոտ Բաղդասարյան (Հայաստան) 3-0
-
54 կգ՝ Ալեքսանդր Բուխանյուկ (Մոլդովա) - Սեյրան Սաքանյան (Հայաստան) 2-1
-
57 կգ՝ Մուհամմադ Ալիև (Ռուսաստան) - Արսլան Գուլբագանդով (Ռուսաստան) 2-1
-
60 կգ՝ Սայխան Բարակով (Ռուսաստան) - Կետելին Մուստիա (Մոլդովա) 3-0
-
63 կգ՝ Էմիլ Վարդանյան (Հայաստան) - Մակար Ռիժենկո (Ռուսաստան) 3-0
-
66 կգ՝ Անդրեյ Տիմոշկով (Մոլդովա) - Ռոիմկ Հարությունյան (Հայաստան) 3-0
-
70 կգ՝ Խաջիմուրադ Գերաև (Ռուսաստան) հաղթեց Ռոբերտ Էրվինյանին (Հայաստան)՝ տեխնիկական նոկաուտով երկրորդ ռաունդում
-
75 կգ՝ Ռոման Դեմուրճյան (Ռուսաստան) - Սարմեն Ագինյան (Հայաստան) 3-0
-
80 կգ՝ Դավիթ Սանիկիձե (Ռուսաստան) - Էրիկ Մինասյան (Հայաստան) 3-0
-
+80 կգ՝ Արթուր Տոտոև (Ռուսաստան) հաղթեց Հայկ Շաղոյանին (Հայաստան)՝ տեխնիկական նոկաուտով առաջին ռաունդում
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0