Ուֆայում ավարտվեց համառուսաստանյան հունահռոմեական ըմբշամարտի «Միասնություն» մրցաշարը
Artur Sargsian / UWW
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Հունվարի 27-ին Ուֆայում ավարտվեց համառուսաստանյան հունահռոմեական ըմբշամարտի «Միասնություն» մրցաշարը, որը ուներ ընտրական մրցաշարի կարգավիճակ՝ Ռուսաստանի հավաքականի կազմը ձևավորելու նպատակով առաջիկա միջազգային մրցումների համար։ Մրցաշարը համախմբել էր երկրի ուժեղագույն ըմբիշներին և առանձնանում էր բարձր մրցակցությամբ բոլոր քաշային կարգերում։
Մրցումների գլխավոր հերոսներից մեկը դարձավ հայկական ծագումով ըմբիշ Արթուր Սարգսյանը, որը վստահորեն նվաճեց ոսկե մեդալը մինչև 97 կգ քաշային կարգում։ Սարգսյանը երկար տարիներ հանդիսանում է Ռուսաստանի հավաքականի հիմնական կազմում և կրկին հաստատեց իր բարձր կարգը։
Մրցանակակիրների թվում էին նաև հայկական ծագումով ըմբիշներ՝ Աշոտ Եգիզարովը (մինչև 67 կգ) և Գարիկ Գյուլումյանը (մինչև 72 կգ)։
Մրցաշարի արդյունքներ
Մինչև 55 կգ
Էմին Սեֆերշաև (Յամալո-Նենեցյան ԻՕ)
Ալիբեկ Ամիրով (Մոսկվայի մարզ)
Ադամ Ուլբաշև (Մոսկվա), Իլյա Կանդալին (Բաշկորտոստան)
Մինչև 60 կգ
Սուներ Կոնունով (Ալթայի երկրամաս)
Դովուջոն Տոշև (Սանկտ Պետերբուրգ)
Սադիկ Լալաև (Մոսկվայի մարզ), Յանվար Ալլահյարով (Մոսկվա)
Մինչև 63 կգ
Սերգեյ Եմելին (Մորդովիա)
Իգոր Պունչենկո (Սանկտ Պետերբուրգ)
Ռախման Տավմուրզաև (Խանտի-Մանսիական ԻՕ), Դինիսլամ Բամմատով (Սանկտ Պետերբուրգ)
Մինչև 67 կգ
Էրզու Զակրիև (Չեչնիայի Հանրապետություն)
Աշոտ Եգիզարով (Կրասնոդարի երկրամաս)
Աստեմիր Բիժոև (Օմսկի մարզ), Ռուսլան Բիչուրին (Մորդովիա)
Մինչև 72 կգ
Կամիլ Ախմետվալեև (Սամարայի մարզ)
Ռաբիլ Ասկերով (Ռոստովի մարզ)
Մագոմեդ Բարախոև (Սվերդլովսկի մարզ), Գարիկ Գյուլումյան (Ռոստովի մարզ)
Մինչև 77 կգ
Սերգեյ Ստեպանով (Նովոսիբիրսկի մարզ)
Տամերլան Տարանուխա (Կրասնոդարի երկրամաս)
Իմրան Ալիև (Կրասնոդարի երկրամաս), Վալերի Ժելդաշև (Ալթայի երկրամաս)
Մինչև 82 կգ
Դմիտրի Ջիոև (Յամալո-Նենեցյան ԻՕ)
Իրակլի Կալանդիա (Ռոստովի մարզ)
Ադլետ Տյուլյուբաև (Մոսկվայի մարզ), Ռաֆայել Յունուսով (Սանկտ Պետերբուրգ)
Մինչև 87 կգ
Իսլամ Ալիև (Կրասնոդարի երկրամաս)
Ալան Օստաև (Կրասնոդարի երկրամաս)
Տիմուր Չեռնիշև (Սանկտ Պետերբուրգ), Ալեքսանդր Կրիկուխա (Օմսկի մարզ)
Մինչև 97 կգ
Արթուր Սարգսյան (Վլադիմիրի մարզ)
Իլյա Երմոլենկո (Ռոստովի մարզ)
Մանսուր Սաիտով (Մոսկվայի մարզ), Ադլան Ամրիև (Բաշկորտոստան)
Մինչև 130 կգ
Մարատ Կամպարով (Օմսկի մարզ)
Սերգեյ Սեմյոնով (Մոսկվա)
Նոխչո Լաբազանով (Բաշկորտոստան), Միխայիլ Լապտև (Նովոսիբիրսկի մարզ)
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0