Հայաստանի հավաքական են հրավիրվել ևս երկու ֆուտբոլիստ
ԲԿՄԱ-ի երկու ֆուտբոլիստներ՝ Պետիկ Մանուկյանն ու Արայիկ Էլոյանը, նույնպես հրավիրվել են Հայաստանի ազգային հավաքական՝ Ազգերի լիգայի շրջանակներում Վրաստանի դեմ խաղերին։
Պետիկ Մանուկյանը 19-ամյա կենտրոնական պաշտպան է։ Հայաստանի Մ19 հավաքականի ավագն է, այս մրցաշրջանում 18 խաղում խփել է 1 գոլ։
Արայիկ Էլոյանը 20-ամյա կենտրոնական հարձակվող է։ Այս մրցաշրջանում 20 խաղում խփել է 6 գոլ և կատարել 3 գոլային փոխանցում։
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0