SPORTARAN
Հայկական սպորտային նորություններ

Հայաստանի հավաքականում հնարավոր են փոփոխություններ․ գլխավոր մարզիչ Արմեն Բաբալարյան


Հայաստանի հավաքականում հնարավոր են փոփոխություններ․ գլխավոր մարզիչ Արմեն Բաբալարյան
Ըմբշամարտ 💬 Comment

Հայաստանի հունահռոմեական ըմբշամարտի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Բաբալարյանը Armenpress-ի հետ զրույցում դրական է գնահատել դեկտեմբերի 23-ին Չարենցավանում ավարտված Հայաստանի առաջնության արդյունքները։

Մասնագետի խոսքով՝ մրցաշարը իր վրա շատ լավ տպավորություն է թողել՝ հատկապես նոր մարզիկների ի հայտ գալու շնորհիվ։

«Ինձ շատ դուր եկավ առաջնությունը։ Հայտնվել են նոր, երիտասարդ մարզիկներ։ Սա հույս ներշնչող է, քանի որ յուրաքանչյուր քաշային կարգում կարող են լինել մի քանի ըմբիշներ, ինչը կհանգեցնի առողջ մրցակցության թիմի ներսում։ Առաջնությունը շատ լավ էր կազմակերպված ինչպես Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի, այնպես էլ Չարենցավանի քաղաքապետարանի կողմից։ Հայաստանի հավաքականում հնարավոր են փոփոխություններ․ արդեն տեսնում եմ նոր ըմբիշներ 3–4 քաշային կարգերում», — նշել է Բաբալարյանը։

Մարզիչը նաև ընդգծել է, որ ազգային հավաքականի առաջատարներ Արթուր Ալեքսանյանը, Սլավիկ Գալստյանը և Մալխաս Ամոյանը չեն մասնակցել 2025 թվականի Հայաստանի առաջնությանը։

Հիշեցնենք, որ հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի առաջնությունն ավարտվել է դեկտեմբերի 23-ին Չարենցավանում, իսկ ազատ ոճի ըմբշամարտի մրցաշարը կավարտվի դեկտեմբերի 24-ին։


Telegram Sportaran

Քննարկեք նորությունները!

Անցնել մեկնաբանություններին ↓

Comments

0

Comment

Մենք սոցիալական ցանցերում

Sportaran.com

Արտաշատ, Հայաստան

+79773129879

vahe717@gmail.com

Ընկերության մասին

Sportaran.com – ձեր հուսալի աղբյուրը Հայաստանի և աշխարհի սպորտային նորությունների համար։ Մենք ամեն օր լուսաբանում ենք ֆուտբոլի, բասկետբոլի, թենիսի, բռնցքամարտի, ըմբշամարտի, ծանրամարտի և այլ սպորտաձևերի կարևոր իրադարձությունները։ Բացառիկ հարցազրույցներ, վերլուծություններ, խաղերի արդյունքներ, ինչպես նաև թարմ ակնարկներ և ռեպորտաժներ՝ այս ամենը դուք կգտնեք մեր կայքում։ Մնացեք մեզ հետ՝ տեղեկացված լինելու համար ամենակարևոր իրադարձությունների վերաբերյալ։

Կայքից նյութերի օգտագործումը թույլատրվում է միայն ակտիվ հղումով։

© 2026 sportaran.comԲոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի հեղինակ՝ Վահե Հակոբյան։