Իսֆահանում մեկնարկել է Թախտիի 2025 թ. ազատ ոճի ըմբշամարտի գավաթը. հայտնի են առաջին հաղթողները
Մայիսի 8-ին Իրանի Իսֆահան քաղաքում մեկնարկել է Թախտիի 2025 թ. միջազգային ազատ ոճի ըմբշամարտի մրցաշարը։ Մասնակցում են Հայաստանի ըմբիշները, ինչպես նաև մարզիկներ Իրանից, Ռուսաստանից, Աֆղանստանից, Հնդկաստանից, Իրաքից, Ղրղզստանից, Թուրքիայից, Նիդերլանդներից և Տաջիկստանից։
Մրցաշարի առաջին օրը մեդալները խաղարկվել են հինգ քաշային կարգերում՝ 57 կգ, 65 կգ, 79 կգ, 86 կգ և 97 կգ:
Հայաստանի հավաքականի կազմում հանդես են եկել չորս ըմբիշներ, սակայն մեդալակիր չեն դարձել։ Մեդալին մոտ էր Սերգեյ Սարգսյանը (97 կգ), ով դուրս եկավ բրոնզե մեդալի համար պայքարի, բայց պարտվեց իրանցի Արաշք Մոհեբիին՝ 1–4 հաշվով։
Թախտիի Գավաթ 2025 – Առաջին օրվա արդյունքները
57 կգ՝
-
Ալի Մոմենի Ջոջադե (Իրան)
-
Միլադ Վալիզադե (Իրան)
-
Աբդիմալիկ Կարաչով (Ղրղզստան) և Ալի Յահյափուր (Իրան)
65 կգ՝
-
Ջասկարան Սինգհ (Հնդկաստան)
-
Յասին Ռեզայի (Իրան)
-
Պեյման Նեմատի (Իրան) և Իքրոմջոն Խաջիմուրոդով (Ղրղզստան)
9. Անդրանիկ Ավետիսյան (Հայաստան)
12. Ռաֆֆի Արտաշյան (Հայաստան)
79 կգ՝
-
Ֆարիբորզ Բաբայի (Իրան)
-
Մեհդի Յոսեֆի (Իրան)
-
Ալիռեզա Քարիմի (Իրան) և Էրֆան Էլահի (Իրան)
86 կգ՝
-
Աբոլֆազլ Ռահմանի (Իրան)
-
Ամիրհոսեյն Քավուսի (Իրան)
-
Բեքզատ Ռահիմով (Ղրղզստան) և Ռեզա Սուլեյմանյան (Իրան)
12. Արեն Իսրայելյան (Հայաստան)
97 կգ՝
-
Ահմադ Բազրի (Իրան)
-
Աբոլֆազլ Բաբալո (Իրան)
-
Մոջթաբա Գոլեաջի (Իրան) և Արաշք Մոհեբի (Իրան)
5. Սերգեյ Սարգսյան (Հայաստան)
Մնացած քաշային կարգերի մեդալային մենամարտերը կկայանան մայիսի 9-ին։

Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0