Փետրվարին կանցկացվի Հայաստանի 2026 թվականի ծանրամարտի առաջնությունը
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Փետրվարի 12-ից 15-ը Երևանում կանցկացվի Հայաստանի 2026 թվականի ծանրամարտի առաջնությունը։ Մրցումները կկայանան Սպորտի կառավարման կենտրոնում, որը գտնվում է Մանանդյան փողոց 41 հասցեում։
Մրցաշարը կդառնա ազգային օրացույցի կարևորագույն իրադարձություններից մեկը և կհամախմբի երկրի ուժեղագույն ծանրամարտիկներին։ Հիշեցնենք, որ 2025 թվականին երկարատև դադարից հետո Հայաստանի առաջնությունը վերականգնվեց, և դրա արդյունքները կարևոր դեր խաղացին ազգային հավաքականի կազմի ձևավորման գործում։
2026 թվականին ևս առաջնության անցկացումը վկայում է Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի ձգտման մասին՝ ուժեղացնել ներպետական մրցակցությունը, ստեղծել լրացուցիչ խթաններ մարզիկների զարգացման համար և բարձրացնել հետաքրքրությունը այս մարզաձևի նկատմամբ թե՛ երկրպագուների, թե՛ մասնագետների շրջանում։
Բացի այդ, Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի հրապարակած տեսանյութից հայտնի է դարձել, որ առաջնությանը կմասնակցեն երկրի բոլոր ուժեղագույն ծանրամարտիկները։ Մրցահարթակ կբարձրանան Սիմոն Մարտիրոսյանը, Գարիկ Կարապետյանը, Վարազդատ Լալայանը, Գոռ Սահակյանը, ինչպես նաև Ալեքսանդրա Գրիգորյանը։
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0