Հայաստանի Ֆուտբոլի Ֆեդերացիան կքննարկի Fastex Պրեմիեր Լիգայի ձևաչափի փոփոխության հնարավորությունը
Ապրիլի 28-ին, ժամը 12:00-ին, Հայաստանի Ֆուտբոլի Ֆեդերացիայի (ՀՖՖ) գրասենյակում կանցկացվի հանդիպում՝ Fastex Պրեմիեր Լիգայի և Առաջին Լիգայի ակումբների ներկայացուցիչների հետ: Քննարկման հիմնական թեման կլինի մրցաշարի ձևաչափի վերաբերյալ ՀՖՖ-ի առաջարկած փոփոխությունները և ակումբների դիրքորոշումները:
Օրակարգում ներառված կլինեն նաև ֆուտբոլիստների մարզումային փոխհատուցման և ԲԿՄԱ-ի հետագա գործունեության հարցերը:
Հանդիպման մանրամասները կհրապարակվեն ՀՖՖ-ի պաշտոնական կայքէջում և ֆեդերացիայի այլ մեդիա հարթակներում:
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0