Երևանում հանդիսավորությամբ բացվեց 2026 թվականի հրաձգության Եվրոպայի առաջնությունը
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Փետրվարի 27-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի ունեցավ մեծահասակների գնդակային հրաձգության Եվրոպայի առաջնության բացման արարողությունը։ Միջոցառմանը մասնակցեցին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, Հրաձգության միջազգային ֆեդերացիայի նախագահ Լուչիանո Ռոսսին և Եվրոպական հրաձգության կոնֆեդերացիայի նախագահ Ալեքսանդր Ռատները։
Բացումը ուղեկցվեց տպավորիչ շոուով՝ վիդեոպրոյեկցիաներով և հատուկ էֆեկտներով, որոնց ընթացքում ներկայացվեց Հայաստանի պատմությունը։ Այնուհետև հյուրընկալող երկրի դրոշը հանձնվեց Հայաստանի հրաձգության ֆեդերացիայի նախագահ Արթուր Հովհաննիսյանին։
Նիկոլ Փաշինյանը նշեց, որ Հայաստանը առաջին անգամ է հյուրընկալում մեծահասակների հրաձգության Եվրոպայի առաջնությունը և վստահություն հայտնեց, որ մասնակիցները հայրենիք կվերադառնան ոչ միայն մեդալներով, այլև Հայաստանի մասին ջերմ հիշողություններով։ Նրա խոսքով՝ հանրապետությունն ավելի ու ավելի հաճախ է դառնում խոշոր միջազգային մրցաշարերի անցկացման հարթակ։
Եվրոպական հրաձգության կոնֆեդերացիայի նախագահ Ալեքսանդր Ռատներն իր ելույթում բարձր գնահատեց մրցաշարի նախապատրաստման և կազմակերպման մակարդակը՝ նշելով, որ Հայաստանը հաջողությամբ հաղթահարել է բոլոր մարտահրավերները։
Առաջնությունը կանցկացվի փետրվարի 27-ից մարտի 5-ը։ Այն մասնակցում են շուրջ 400 մարզիկներ և մարզիչներ՝ 40 երկրից։



Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0