Երևանում մեկնարկում է մինչև 16 տարեկան պատանիների վոլեյբոլի Եվրոպայի առաջնությունը․ ինչպես դիտել առցանց
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Այսօր՝ հուլիսի 23-ին, Երևանում մեկնարկում է մինչև 16 տարեկան պատանիների վոլեյբոլի Եվրոպայի առաջնությունը։ Մրցաշարը կանցկացվի հուլիսի 23-ից օգոստոսի 3-ը՝ երկու հարթակներում՝ «Գազպրոմ-Հայաստան» մարզահամալիրում և Ռուս-հայկական համալսարանի մարզադահլիճում։
Հայաստանի հավաքականը, որպես մրցաշարի հյուրընկալող, գլխավորում է առաջին խումբը։ Խմբային փուլի մեր մրցակիցներն են լինելու Լեհաստանի, Սլովենիայի, Ավստրիայի, Իսպանիայի, Լատվիայի, Ռումինիայի և Հունաստանի հավաքականները։
Առաջին հանդիպումը Հունաստանի դեմ կկայանա հենց հուլիսի 23-ին։

Երկրորդ խմբում ընդգրկված են Իտալիայի, Բուլղարիայի, Թուրքիայի, Սերբիայի, Չեխիայի, Ֆրանսիայի, Ուկրաինայի և Հունգարիայի թիմերը։ Իտալիան, լինելով մրցաշարի ֆավորիտներից մեկը, գլխավորում է երկրորդ խումբը։
Խմբային փուլի արդյունքներով՝ յուրաքանչյուր խմբից երկու լավագույն թիմերը կանցնեն կիսաեզրափակիչ և կպայքարեն եզրափակչի ուղեգրի համար։
Հայաստանում սա նման մակարդակի վոլեյբոլի Եվրոպայի առաջնության առաջին անցկացումն է։ Այդուհանդերձ, մեր երկիրը արդեն ունի միջազգային վոլեյբոլային մրցաշարեր անցկացնելու փորձ։
Բոլոր խաղերը կցուցադրվեն ուղիղ եթերում Հայաստանի վոլեյբոլի ֆեդերացիայի պաշտոնական YouTube ալիքով՝ youtube.com/@v.f.a։
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0