Երևանում մեկնարկել է կարատեի EKF Եվրոպայի 2025 թվականի առաջնությունը։ Օրվա արդյունքները
Մայիսի 7-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամալիրում մեկնարկել է կարատեի EKF Եվրոպայի 2025 առաջնությունը։ Մրցումների առաջին օրը Հայաստանի հավաքականի պատիվը պաշտպանեցին վեց մարզիկներ, որոնցից մեկը հասավ բրոնզե մեդալի համար մենամարտին։
Մայիսի 7-ի արդյունքներով եզրափակիչ զույգերը
Տղամարդիկ
Կատա – Էնեզ Օզդեմիր (Թուրքիա) – Ռաուլ Մարտին Ռոմերո (Իսպանիա)
75 կգ – Նեմանյա Միկուլիչ (Չեռնոգորիա) – Էռնեստ Շարաֆուտդինով (Ռուսաստան)
84 կգ – Վալերի Չոբոտար (Ուկրաինա) – Իվան Կվեշիչ (Խորվաթիա)
+84 կգ – Անջելո Կվեշիչ (Խորվաթիա) – Մեհդի Ֆիլալի (Ֆրանսիա)
Կանայք
61 կգ – Բեատա Գիրվիցա (Լատվիա) – Ալեքսանդրա Շոլոխովա (Ուկրաինա)
68 կգ – Մարիա Նիետո (Իսպանիա) – Հաննա Ռիդել (Գերմանիա)
+68 կգ – Կիրիակի Կիդոնակի (Հունաստան) – Դարյա Բուլայ (Ուկրաինա)
Հայաստանի հաջողությունը մինչև 84 կգ քաշային կարգում, տղամարդիկ
Մինչև 21 տարեկանների Եվրոպայի չեմպիոն Գոռ Ներսիսյանը հաջող հանդես եկավ՝ հաղթելով Ռումինիայի, Չեռնոգորիայի և Կոսովոյի մարզիկներին, սակայն կիսաեզրափակչում զիջեց խորվաթ Իվան Կվեշիչին։ Մայիսի 10-ին Գոռ Ներսիսյանը (Հայաստան) բրոնզի համար կմենամարտի Սիմոն Սեչկարի (Սլովակիա) դեմ։
Այս քաշային կարգում մյուս բրոնզե մենամարտում Ռուսաստանից հայ Էդուարդ Գասպարյանը կմենամարտի Յանե Հաուբոլդի (Գերմանիա) հետ։
Հայ կаратեիստների մյուս արդյունքները
Տղամարդիկ Կատա – Միքայել Մխիթարյանը (Հայաստան) առաջին մենամարտում հաղթեց նորվեգացուն, սակայն երկրորդում պարտվեց շվեյցարացուն։
Տղամարդիկ 75 կգ – Ռոբերտ Հովհաննիսյանը (Հայաստան) հաղթեց Կիպրոսի մարզիկին, սակայն պարտվեց ֆրանսիացուն։
Տղամարդիկ +84 կգ – Դավիթ Մաքյանը (Հայաստան) հաղթեց դանիացուն, բայց պարտվեց շոտլանդացուն։
Կանայք 68 կգ – Լենա Գյուլումյանը (Հայաստան) առաջին մենամարտում պարտվեց շոտլանդուհուն։
Կանայք +68 կգ – Անիտա Մաքյանը (Հայաստան) առաջին մենամարտում պարտվեց նորվեգուհուն։
Մայիսի 8-ին Հայաստանի հավաքականի կազմում հանդես կգան՝ Յուրա Զալյան (60 կգ), Սուրեն Հարությունյան (67 կգ), Ելենա Գասպարյան (50 կգ), և Ալիսա Խոջայան (55 կգ)։
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0