Երևանում կայացավ Եվրոպայի բռնցքամարտի առաջնության (U19 և U23) վիճակահանությունը
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Երևանը պատրաստ է ընդունել ևս մեկ խոշոր սպորտային միջոցառում։ Նոյեմբերի 2-ին Հայաստանի մայրաքաղաքում տեղի ունեցավ Եվրոպայի բռնցքամարտի առաջնության վիճակահանությունը՝ երիտասարդների (U19) և մինչև 23 տարեկան մարզիկների (U23) համար։ Առաջնության հանդիսավոր բացման արարողությունը կանցկացվի նոյեմբերի 3-ին՝ ժամը 16:00-ին, «Մարզական կառավարման կենտրոն» մարզահամալիրում (նախկին «Միկա» մարզահամալիր), որից հետո կսկսվեն առաջին մենամարտերը։
Այս տարի առաջնությանը մասնակցում է 25 եվրոպական երկրից 256 բռնցքամարտիկ։ Երևանի ռինգում մեդալների համար պայքարելու են Հայաստանի, Ռուսաստանի, Բելառուսի, Գերմանիայի, Մոլդովայի, Վրաստանի, Ռումինիայի, Չեռնոգորիայի, Իսպանիայի, Սերբիայի, Հյուսիսային Մակեդոնիայի, Իսրայելի, Կիպրոսի, Սլովակիայի, Մալթայի, Պորտուգալիայի, Չեխիայի, Լատվիայի, Էստոնիայի, Շվեդիայի, Լեհաստանի, Իտալիայի, Շոտլանդիայի, Հունաստանի և Բոսնիա և Հերցեգովինայի ներկայացուցիչները։
Առաջնությունում կբաշխվեն մեդալներ՝ ինչպես երիտասարդների, այնպես էլ մինչև 23 տարեկանների միջև՝ 13 տղամարդկանց և 12 կանանց քաշային կարգերում։
U19 բաժնում մրցում են 94 երիտասարդ և 39 երիտասարդուհի բռնցքամարտիկներ, իսկ U23-ում՝ 85 տղամարդ և 38 կին մարզիկ։

Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0