Երևանում կանցկացվի ըմբշամարտի միջազգային մրցաշար մինչև 23 տարեկանների Աշխարհի առաջնությունից առաջ
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Սեպտեմբերի 4-5-ը «Դինամո» մարզահամալիրում կկայանա Արսեն Կոտիկյանի անվան հունահռոմեական ոճի ըմբշամարտի միջազգային մրցաշարը մինչև 23 տարեկան մարզիկների մասնակցությամբ։
Մրցաշարին կմասնակցեն երիտասարդ ըմբիշներ Հայաստանից, Վրաստանից, Իրանից, Կատարից և Բելառուսից։ Այս մրցաշարը կարևոր փուլ է լինելու Հայաստանի հավաքականի համար՝ նախապատրաստվելու և ընտրություն կատարելու դեպի մինչև 23 տարեկանների աշխարհի առաջնություն, որը տեղի է ունենալու հոկտեմբերի 20-27-ը Սերբիայի Նովի Սադ քաղաքում։
Արսեն Կոտիկյանի հիշատակին նվիրված ավանդական մրցաշարերը արդեն հաստատվել են որպես նշանակալի հարթակ՝ բացահայտելու տաղանդավոր ըմբիշների և ամրապնդելու միջազգային սպորտային կապերը։
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0